Wednesday, 24 04 2024
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց

Երբ Քոչարյանը և Սերժը ուզում են գալ իշխանության, իմ փսխելը գալիս է. Վալերի-Աշխեն Գործունյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ, որը թույլ կտա սփյուռքահայերին Հայաստանում դառնալ  կառավարության անդամ: Ինչպե՞ս եք գնահատում այս առաջարկությունը, որքանո՞վ է ճիշտ, չունենալով քաղաքացիություն, նախարար լինել ՀՀ-ում:

-Այստեղ հարց է ծագում, թե որքանով սփյուռքահայերը տեղյակ կլինեն Հայաստանի իրականությունից: Նախ նրանք պետք է գան մի քանի տարի ապրեն, դրա համար մի քիչ դժվարանում եմ համաձայնվել այս առաջարկի հետ։ Եթե տնտեսության համար է սա արվում, որ տեխնոկրատ, պրոֆեսիոնալ մասնագետների բերեն, այս առումով այո, համաձայն եմ, բայց եթե լուրջ քաղաքականությամբ են ուզում զբաղվել, նախ պետք է ապրել Հայաստանում։ Ես, որ այդքան ապրել եմ Հայաստանում, անգամ ես լավ չեմ չգիտեմ պոստսովետական Հայաստանի գաղտնիքները։ Ես կառաջարկեի, որ ուղղակի թող օգնեն, իսկ կառավարելը դժվար է: Թող գաղափարներ տան, աջակցեն, բայց չզբաղեցնեն կարևոր պաշտոններ։ Սփյուռքահայերը չեն տիրապետում Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, պետք է երկրի ներսում ապրես, դա կարևորագույն խնդիր է: Ինչպե՞ս որևէ մեկը կարող է գալ Ֆրանսիայում կառավարել։ Դու պետք է նախ տիրապետես խնդիրներին, որ կարողանաս կառավարել։

-Հայաստանում նախընտրական զարգացումներն ինչպե՞ս  եք գնահատում:

Պոպուլիզմը չեմ սիրում, իսկ Փաշինյանը գնալով ավելի պոպուլիստ է դառնում: Մյուս կողմից, երբ Քոչարյանը և Սերժը ուզում են գալ իշխանության, իմ փսխելը գալիս է։ Սա անտանելի է, ո՞ւր ենք գնում, ուր է գնում Հայաստանի կառավարումը: Մենք մտահոգ ենք, և հուսամ, որ ժողովուրդը խելացի պետք է լինի իր ընտրության հարցում: Հայերը ապուշ չեն, ամեն ինչ հրաշալի գիտեն, իրենք ընտրություն կանեն նորմալ, եթե ընտրակեղծիք չլինի։

-Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին և «կրելու է»: Ինչպես եք գնահատում նման ինքնավստահ հայտարարությունը:

Եթե Քոչարյանը կրի, իմ անունն այլևս Գործունյան չի լինի, եթե նա կրի, ուրեմն խարդախություն է տեղի ունեցել։ Եթե Քոչարյանը կրի, ես չգիտեմ, ես շոկի մեջ կլինեմ, և առհասարակ կմտածեմ՝ գա՞լ Հայաստան, թե ոչ: Ինձ համար թե՛ Սերժը, թե՛ Ռոբերտը նույնն են, սա իմ անձնական կարծիքն է։ Ես համոզված եմ, որ հայության և Սփյուռքի համար իրենք չեն կարող լավ բան բերել, ինչու պետք է նորից գան, իրենք ուղղակի թալանել են Հայաստանը։

Դաշնակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին, նաև խոսվում է, որ Քոչարյանի գլխավորությամբ են մասնակցելու: Դուք ինչպես եք գնահատում նրանց շանսերը:

Մտածում եմ, որ Դաշնակցությունն իր օգուտի համար ամեն ինչի պատրաստ է, իր շահերով է առաջնորդվում: Իրենք այո, կմիանան Քոչարյանին, բայց իրենց անձնական հաշիվների համար, և ոչ թե երկրին օգտակար լինելու: Իրենք քանի տարի եղել են կառավարման օղակներում, ի՞նչ են արել հայ ժողովրդի համար: Ես շատ մտահոգված եմ, հուսամ, տեղ չեն ունենա նոր խորհրդարանում:

Եթե ՀՅԴ-ն միանա Քոչարյանին, Ֆրանսիայի Դաշնակցությունը ո՞նց դա կընդունի: Ընդհանրապես, Քոչարյանին Սփյուռքը ոնց է ընդունում։

Քոչարյանին, այո, չեն ընդունում, ով գիտի նրան, ինչպես կարող է լավ ընդունել։ Բոլորը գիտեն ով է Քոչարյանը։

Շատերը մեղադրում են գործող իշխանություններին, որ այս երեք տարիների ընթացքում կյանքի չկոչեց իր ծրագրերը, որոնց մասին հայտարարում էր: Դուք կիսո՞ւմ եք այս քննադատությունները:

Ինձ համար ամենակարևորը այն է, որ Նիկոլ Փաշինյանը չփոխեց արդարադատության համակարգը, թողեց այնպես, ինչպես կար նախկինում: Սա առաջին քայլն էր, որ պետք է նա աներ։ Եթե նա փոխեր, երևի մնացած խնդիրները կլուծվեին, որովհետև նորմալ արդարադատություն կունենայինք: Սա Փաշինյանի ամենամեծ սխալն է։ Մինչև Հայաստանում արդարադատությունը չփոխվի, ոչինչ չի փոխվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում