Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ստեփանակերտը Հայաստան է․ Ինչպես է ֆրանսիական հայտնի ակումբը ներկայացրել հայ տաղանդին

Հայկական ֆուտբոլում երեկ տեղի ունեցավ հերթական նշանակալի իրադարձություն։ 19-ամյա կիսապաշտպան Գոռ Մանվելյանը պայմանագիր կնքեց Ֆրանսիայի բարձրագույն՝ Լիգա 1-ը ներկայացնող «Նանտի» հետ։ Մինչ այս Մանվելյանը ելույթ է ունեցել «Նանտի» պատանեկան, երիտասարդական և երկրորդ թիմերում։ Սա հայ ֆուտբոլիստի առաջին պերֆեսիոնալ պայմանագիրն է հայտնի ակումբի հետ։ Այն գործելու է 2021 թվականի հուլիսի 1-ից և նախատեսված է մինչև 2024 թվականը։ «Մեծ հպարտություն է ինձ համար։ Մանկությանս երազանքս, իրականություն դարձավ։ Անչափ ուրախ եմ, բայց առաջին հերթին ուրախ եմ, որ կարողացա ընտանիքիս հպարտության զգացողություններ ունեցավ։ Ծնողներս, եղբայրս ու քույրս միշտ կողքիս են եղել և աջակցել են ինձ։ Մարզական առումով սա մեկ քայլ առաջ է։ Հաջորդ քայլերը ևս շատ կարևոր են, դրանց պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենամ։ Ինձ այդպես են դաստիարակել, ու դա չի փոխվի կյանքիս ընթացքում»,- «Նանտի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Մանվելյանը։ Վերջինս ծնվել է Սպեփանակերտում այնուհետև տեղափոխվել է Ֆրանսիա։ Նրա գործակալը հայազգի Գրեգորի Մարդյանն է։

Մինչև «Նանտի» հետ պրոֆեսիոնալ պայմանագրի կնքումը Մանվելյանը արդյունավետությամբ աչքի է ընկել դուստր թիմերում։ 17 տարեկան հասակում հայ ֆուտբոլիստը Ֆրանսիայի չեմպիոն է դարձել 19 տարեկանների թիմում։ Անցյալ տարի նույն թիմի կազմում խփել է 17 գնդակ և կատարել 8 գոլային փոխանցում։ Անդրադառնանք երեկ կնքված պայմանագրի առանցքային մի դրվագի։ «Նանտի» պաշտոնական կայք ներկայացնելով Գոռ Մանվելյանին մասնավորապես նշել է․ «Մանվելյանը Սպեփանակերտից է՝ (Հայաստան)»։

Կարող ենք արձանագրել, որ ֆրանսիական հայտնի ակումբը Ստեփանակերտը ինքնաբերաբար նաև Արցախը ճանաչում է որպես Հայաստանի մաս։ Ասել, որ տեղի ունեցածը պատահականության հետևանք է միանգամայն ճիշտ չի լինի։ 2012-2016 թվականը «Նանտը» գլխավորել է հայ մասնագետ Միշել Տեր-Զաքարյանը, ով որպես ֆուտբոլիստ 90-ական թվականներին հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։ Այսինքն դեռևս 2012 թվականից «Նանտի» ղեկավարությունը հստակ տեղեկություններ և պատկերացում է ունեցել մեր երկրի մասին։ Ինչ խոսք նման հայտարությունում մեծ է նաև Մանվելյանի դերը, ով իր ծննդավայրը ներկայացրել է, որպես Հայաստանի մաս։ Ի դեպ Ստեփանակերտը որպես Հայաստանի մաս է ներկայացված նաև «Տրանսֆերմարկետ» պարբերականում Գոռ Մանվելյանի տվյալների էջում։ Նշենք, որ Մանվելյանը երբևէ չի հրավիրվել Հայաստանի ոչ մի տարիքային հավաքական։ Իսկ թե որն է պատճառը դժվար է ասել։ Ամեն դեպքում այս ֆուտբոլիստին կարել է համարել Հայաստանի հավաքականի պոտենցիալ թեկնածու։

Վերջին շրջանում Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշեցին մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ աչքի ընկելով արդյունավետ ելույթներով։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աշխատանքներ է տանում արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին մեր հավաքականներում ներգրավելու ուղղությամբ։ Փաստ է, որ սփյուռքում ունենք ֆուտբոլային մեծ պոտենցիալ, որը պարտավոր ենք օգտագործել։ Հայկական թիմերում տեղացի որակյալ ֆուտբոլիստների պակաս կա, որը պետք է փորձենք լրացնել արտեկրում ելույթ ունեցող կադրերով։ Անհրաժեշտ է նաև հետևաողական աշխատանք տաղանդավոր և հեռանկարային ֆուտբոլիստներին հնարավորինս արագ մեր հավաքականում ընդգրկելու համար։ Այսօր Ռուսաստանի երիտասարդական հավաքականում փայլում են 17-ամյա Արսեն Զախարյանն ու 21-ամյա Նաիր Տիկնիզյանը։ Այս ֆուտբոլիստները կարող էին զգալիորեն ուժեղացնել Հայաստանի ազգային հավաքականը, բայց․․․։ Ամեն դեպքում պետք է հուսալ, որ մոտ ապագայում այս ֆուտբոլիստների հարցը դրական լուծում կստանա և նրանք կնախընտերն ելութ ունենալ իրենց հայրենիքի ազգային թիմում։ Ի օգուտ Հայաստանի որոշում են կայացրել Ռուսաստանում հանդես եկող Խորեն Բայրամյանը, Էդուարդ Սպերցյանը։

Լիահուս ենք, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականում կտեսնենք նաև Գոռ Մանվելյանին։ Մամուլում տարածված տեղեկությունների համար շուտով Հայաստանի հավաքականը կհամալրի Իսպանիայի Լա լիգան ներկայացնող «Լևանտեի» 19-ամյա կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ Վերջինս ևս ռուսական ֆուտբոլի դպրոցի սան է և ունի Ռուսաստանի քաղաքացիություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում