Արաբ և հրեա երիտասարդների միջև բախումներ են տեղի ունեցել Երուսաղեմում՝ Հին քաղաքի Շխեմի դարպասների մոտ, հայտնում է RIA Novosti-ն։ Ոստիկանությունը փորձել է կանխել՝ գործի դնելով հատուկ միջոցներ։
Ռամադան ամսի երեկոյան աղոթքի ավարտից հետո հարյուրավոր երիտասարդ մուսուլմաններ ցույց են արել դարպասների մոտ և սկսել քարեր ու շշեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Մի քանի մարդ ձերբակալվել է, 2 ոստիկան՝ վիրավորվել։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ցույցը եղել է անօրինական, մասնակիցներին խնդրել են հեռանալ։ Այդ ժամանակ անկարգությունների վայր է շարժվել իսրայելական աջ ծայրահեղական հայացքներով երիտասարդների խումբը։
Ընդհարումների հետևանքով 32 պաղեստինցի վնասվածքներ է ստացել։
In the Old City, not far from the Kahanist march on Damascus Gate, an Arab family has been attacked by what look like young yeshiva boys. Jerusalem. pic.twitter.com/j7HUkmv6Yd
— Noga Tarnopolsky (@NTarnopolsky) April 22, 2021