Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԿԳՄՍ նախարարը կհաստատի Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքների շուրջ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կարծես թե վերջնական որոշում է կայացրել:

Մեր տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարարը որոշել է հաստատել Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները: Նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչությունից չհերքեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ պաշտոնական պատասխան կունենան վաղը:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարվեց, թե 17 կողմ, 5 դեմ ձայնով ռեկտոր է ընտրվել պրոռեկտոր Գոռ Վարդանյանը, իսկ արձանագրությունը ստորագրվել է հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից 3-ի կողմից: Ընտրությունից հետո, սակայն, հայտարարվեց, որ քվեարկության արդյունքների արձանագրությունը ստորագրել է ոչ թե 3, այլ ընդամենը 2 անդամ: Մինչ այժմ Կրթության նախարարությունն ուսումնասիրում էր հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից ուղարկված պաշտոնական գրությունը՝ պաշտոնապես որեւէ դիրքորոշում չհայտնելով:

Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթում հաղթող ճանաչված Գոռ Վարդանյանը 2012-2017թթ․ եղել է նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը, 2017-2018 թթ․՝ Երևանի ավագանու անդամ ՀՀԿ ընտրական ցուցակով, դրա նախորդող տարիներին՝ 2011-2017թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ նա նաեւ Արմեն Աշոտյանի սանիկն է:

Նշենք նաեւ, որ Պոլիտեխնիկի ռեկտորի մյուս 5 թեկնածուները, որոնց մի մասը դեռ մրցույթից առաջ հայտարարել էր ընտրապայքարից դուրս գալու մասին, մյուսները չէին անցել երկրորդ փուլ, համախմբված դեմ էին արտահայտվում ընտրապայքարում մնացած միակ թեկնածու Գոռ Վարդանյանի դեմ՝ կոչ անելով հոգաբարձուների խորհրդի անդամներին չկատարել ընտրություն եւ չվերարտադրել բուհի անփառունակ շարունակական կառավարումը: Ավելի վաղ էլ ռեկտորի թեկնածուներից մի քանիսը նշում էին նրա հովանավորչությամբ կատարված անօրինականությունների, ռեկտորի թեկնածուների համար ստեղծված անհավասար պայմանների մասին:

Հիշեցնենք նաեւ, որ ռեկտորի նախկին թեկնածու Դավիթ Ղազարյանը մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով օրերս հայց էր ներկայացրել դատարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում