ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են․
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի ապրիլի 23-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոց-Էստոնական փողոց խաչմերուկում՝ Հալաբյան փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում: