ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է երկրի հարավային և արևմտյան շրջաններում զորավարժությունների ավարտի մասին։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նա հրահանգել է Ռուսաստանի հարավում զորավարժություններին մասնակցող զորքերը վերադարձնել իրենց հիմնական տեղակայման վայրեր մինչև մայիսի 1-ը։
Ըստ Շոյգուի՝ զորքերը ցուցաբերել են երկրի հուսալի պաշտպանությունն ապահովելու իրենց ունակությունը և համարժեք կերպով են արձագանքում Ռուսաստանի սահմանների մոտ իրավիճակի բոլոր փոփոխություններին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, այսօր ՌԴ զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Ղրիմում։ Դրանց մասնակցել է ավելի քան 10 հազար զինծառայող, 1200 միավոր տեխնիկա, 40 ռազմանավ, 200 օդանավ։
Վերջին շաբաթներին Ուկրաինայի սահմանին և Ղրիմում զորքերի տեղակայումը խիստ քննադատության էր ենթարկվում արևմտյան ուժերի կողմից։