ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Դանիելի Ջհանգիրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Հրամանագիրը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքում:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Կրթության և գիտության զարգացման գործում ներդրած ավանդի համար Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Դանիելի Ջհանգիրյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,- ասված է հրամանագրում: