Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Լավ է, որ Սյունիքի դեպքերը տեղի ունեցան հիմա և ոչ արտահերթ ընտրությունների նախօրեին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռոբերտ Ղևոնդյանը։

-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոր հավակնությունների ֆոնին ուշագրավ զարգացումներ տեղի ունեցան նաև Սյունիքի մարզում։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, հակառակորդի հերթական սպառնալիքների ներքո ներքաղաքական այս խմորումներն ինչքանով են վտանգավոր։

Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ու խուլիգանական դրսևորումները զուգահեռ են տեղի ունենում, ինչը ենթադրություններ է առաջ բերում դրանց համաձայնեցված ընդհանուր կառավարման կենտրոնի գոյության մասին։ Սա իհարկե  Հայաստանի համար շատ լուրջ ներքին մարտահրավեր է։ Մարտահրավեր  է թե՛ իշխանությունների և թե՛ ժողովրդի համար։ Իշխանությունները պարտավոր են պահպանել հասարակական կարգուկանոնը և պարտավոր են պատժել այն խախտող բոլոր դերակատարներին՝ անկախ նրանից, թե նրանք ինչ նպատակով են դա անում։ Առավել ևս հայտարարված արտահերթ ընտրությունների նախօրեին նման գործողությունները ամենայն հավանականությամբ նպատակ ունեն  երկրում քաոսային իրավիճակ ստեղծել։ Կան քաղաքական դերակատարներ, ովքեր հնարավորություն ունեն այդ  քաոսային պայմաններում որևէ բան շահելու։

-Նման մթնոլորտում արտահերթ ընտրությունների գնալն ինչքանո՞վ է նպաստավոր։

-Իհարկե եթե իշխանությունները չկարողանան կարգուկանոն հաստատել և անպատժելիությունը խորանա՝ արտահերթ  ընտրությունների ժամանակ ոչ մի լավ բան չի սպասվում։ Այս խուլիգանական տարրերը նորից շարունակելու են իրենց գործողությունները ինչպես նախկինում, ազդեցություն են ունենալու ընտրությունների վրա, իսկ նրանց կառավարողները կարողանալու են ընտրությունների արդյունքում   ի օգուտ իրենց ոչ իրական պատկեր ստանալ։ Դրա համար Հայաստանի իշխանությունը պարտավորություն ունի այդ կարգուկանոնը վերահաստատել ու ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ընտրությունների ժողովրդավարությունն ու թափանցիկությունը որևէ վտանգի տակ չլինի։

-Վարչապետը գնաց, այս ամենը տեղի ունեցավ, նոր սկսեցին խորհրդակցություներ ու գործողություններ իրականացնել։ Միթե հնարավոր չէր ավելի վաղ դիմել կոշտ մեթոդների ու հաստատել կարգուկանոն։

-Իհարկե հնարավոր էր անել։ Ամենայն հավանականությամբ վարչապետի խորհրդատուները իրական պատկերն այնքան էլ լավ չեն պատկերացրել ու չեն կարողացել կանխատեսել նմանատիպ զարգացումներ, թեպետ նման զարգացումները  բավականին կանխատեսելի էին։ Վարչապետին  կա՛մ սխալ խորհուրդ են տվել, կա՛մ վարչապետն ինքը չի լսել իրեն տված խորհուրդները և իրականացրել նման այց, որի հետևանքները այսպիսին եղան։ Այնուամենայնիվ շատ լավ եղավ, որ այդ դրսևորումներն այս պահին ի հայտ եկան, որովհետև եթե դրանք ի հայտ գային, օրինակ, ընտրությունների անմիջապես նախորդող ժամանակահատվածում կամ հենց ընտրությունների օրը՝ շատ ավելի բարդ  կլիներ նման երևույթների դեմ պայքարի մեթոդներ մշակելն ու գործողություններ ձեռնարկելը։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ այս մարտահրավերն արդեն տեսնելով ու աչքի տակ ունենալով՝ ստեղծել այդ մարտահրավերներին դիմագրավելու հնարավորություններ, որպեսզի ընտրությունները խնդրահարույց չլինեն։

-Կարծում եք նման ուժերը ունե՞ն հասարակական աջակցություն։

-Շատ փոքր շերտ կա, որը բավականին աջակցում է այս խուլիգանական դրսևորումներին։ Եվ մենք գիտենք, թե ովքեր են այնտեղ մտնում՝ այն մարդիկ, ովքեր նախկին ռեժիմիների ժամանակ փափուկ տեղավորվել էին որոշակի տեղերում և այդ տեղերում  մեծ օգուտներ ունեին։ Այսօր նրանք զրկվել են այդ հնարավորություններից։

Եթե այդ խուլիգանական դրսևորումների պատճառով ստվեր գցվի արտահերթ ընտրությունների ժողովրդավարության վրա, շատ մեծ խնդիր  կունենանք՝ հաշվի առնելով դատական համակարգի ներկա վիճակը, որովհետև ինչքանով թափանցիկ ու լեգիտիմ լինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ այնքան շահագրգռված դերակատարներն ավելի քիչ հիմքեր կունենան դիմել դատական մարմիններին, ու այս վիճակում ստանալ իրենց համար շահավետ որոշումներ։ Այսինքն՝  անհրաժեշտ է  որպեսզի ընտրական գործընթացը լինի հնարավորինս թափանցիկ ու այդ քաղաքական դերակատարներին շահարկումների հնարավորություն չտա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում