Thursday, 25 04 2024
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա

«Եթե այսօր մենք Նժդեհի կիսանդրին հանենք իբրև «ֆաշիստ», վաղը կասեն Մոնթեի արձանն էլ հանեք՝ տեռորիստ է»

Օրերս ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որն այս օրերին գտնվում է Արցախում, գրառում էր արել, որ մինչև մայիսի 9-ը Արցախի Մարտունի քաղաքում կհանվի Նժդեհի արձանը։ Արցախի Մարտունի համայնքի ավագանու անդամ Արտակ Մկրտչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց, որ այս պահին, այո, արձանի հետ կապված ոչ մի զարգացում չկա։

«Ես՝ որպես ավագանի, ժխտում եմ այն լուրը, որ իբր պետք է մինչև մայիսի 9-ը արձանը հանվի։ Մարտունիում ապրող ժողովուրդն է որոշելու արձանը մնա՞ քաղաքում, թե ոչ։ Աշխատանքներն արձանի արտաքին տեսքի հետ կապված ավարտված չեն, այդ իսկ պատճառով հանդիսավոր բացում չի եղել։ Իր անունը կրող փողոցում էլ ասֆալտապատման աշխատանքներ է իրականանում։ Ասֆալտապատումից հետո ինչպես և նախատեսել ենք, կլինի Նժդեհի կիսանդրու բացումը։ Չգիտեմ՝ ով է այդ լուրը տարածում, ես մի բան գիտեմ՝ ոչինչ թաքուն չի լինի։ Չենք թողնի, քանի որ մենք ժողովրդի ձայնն ենք և առանց մեր թույլտվության՝   արձանը տեղից չի շարժվի»,-ասաց ավագանու անդամը։

Հարցին՝ ռուս խաղաղապահների կողմից կա՞ արդյոք միջամտություն արձանի հետ կապված, Արտակ Մկրտչյանը նշեց, որ խոսակցություն կա իբր ռուս գեներալն է ցանկանում (Մուրադովը չէ ), որ հեռացվի, բայց ինքն անձամբ տեղյակ չէ։

Ավելին՝ ԱՀ նախագահը և ԱՀ ԱԽ քարտուղարը Մարտունիում տեղի ունեցած ժողովի ժամանակ ասել են, որ լավ կլինի հանենք, բայց հստակ պատճառ չկա՝ ինչու հանենք։

«Եթե ռուս գեներալին է խանգարում, ապա ինչու մենք հեռացնենք, իրենք Արցախում խաղաղապահ ծառայություն են իրականացնում, ինչու են մեր ներքին խոհանոցին խառնվում»,-ասաց նա։

Հարցին՝ արհեստածի՞ն է արդյոք այս աղմուկը, որևէ վտանգ չկա՞ այս պահին, ավագանու անդամը նշեց, որ ոչինչ չի լինում հենց այնպես․«Եթե մեր ԱՀ ԱԽ քարտուղարը ասում է լավ կլինի հեռացնեք, ուրեմն իրենց ասել են, բայց թե ինչու պիտի հեռացնենք, չկա պատասխան։ Կարծում եմ՝ եթե այսօր մենք Նժդեհի կիսանդրին հանենք իբրև «ֆաշիստ», վաղը կասեն Մոնթեի արձանն էլ հանեք, ինքը տեռորիստ է։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք ավագանու բոլոր անդամներն են նույն կերպ մտածում, Արտակ Մկրտչյանը նշեց, որ այս պահին չի կարող ասել, թե դեպքերը ինչպես կզարգանան, բայց միանշանակ է, որ ժողովուրդը չի պարտվի, ավագանին էլ հենց ժողովուրդն է։

Որքանո՞վ Մարտունի համայնքի ղեկավար Էդիկ Ավանեսյանի հրաժարականը կարող է կապ ունենալ արձանի շուրջ աղմուկի հետ։ Նա նշեց, մեր համայնքի ղեկավարի հրաժարական տալը արձանի հետ որևէ կապ չունի, և հրաժարականը կապված էր Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հետ։

Հիշեցնենք, որ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն ասել էր, որ դա համայնքային նշանակության հուշարձան է  և ճիշտ կլինի, որ այդ հարցերին պատասխանի Մարտունու շրջվարչակազմի ղեկավարը, սակայն այդ տեղափոխությունը ժամանակավոր է, ժամանակավոր է տանելու թանգարանի բակ: «Այնպես չէ, որ թաքցնում են արձանը: Նորից այդ հուշարձանն իր տեղում է լինելու: Ասում են՝ շինարարական անավարտ բան կա, որովհետև երբ սկսել են սարքել, պատերազմը սկսվել է, կիսատ է մնացել: Ինչ-որ փոքր աշխատանքներ կան դեռ անելու»,-ասել էր նախարարը:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում