Saturday, 08 05 2021
Ռուսական ապահովագրություն Արսեն Զախարյանի համա՞ր․ Հայ տաղանդը սիրում է դոլմա, բայց․․․
13:09
ԱՄՆ-ն չի ցանկանում չհիմնավորված հակառուսական պատժամիջոցներ սահմանել.Պսակի
Մի գիշերային շրջադարձի հանգամանքներն ու ճակատագրական քրոնիկան
12:45
Պաղեստինի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել
12:30
Չինաստանում շուրջ 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում
12:15
Բիլ Գեյթսը նշել է մարդկության երեք մեծագույն նվաճումները
Եվրամիությունը գրավ է մուծել վրացական «Ազգային շարժման» առաջնորդի համար. ԶԼՄ-եր
Հայաստանը չի ճանաչվել ագրեսոր ու չի ենթարկվել պատժամիջոցների աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով
ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 13-ով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք
Աջափնյակի Մարգարյան փողոցում՝ համայնքային տարածքում, չորս կենսունակ, խոշոր ծառեր են հատվել
10:45
ԵՄ-ն ընդլայնում է ռազմական փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Ծառուկյանի վարկերը ներելու առաջարկն ընտրակաշառքը լեգիտիմացնելու փորձ է
10:25
Իտալիայի վարչապետը հայտնել է «եվրոպական երազանքի» փշրվելու մասին
Եղանակը կփոխվի
Թբիլիսիում 7 ամսական հղի կինը մահացել է COVID-19-ից
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սկսած 1994 թվականից, լինելու է ամենադժվար զորակոչը
Հայաստանի ազգային հերոս
Կրակոցներ Նոր-Նորք վարչական շրջանում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Նիկոլ Փաշինյանը խոստացել է գոնե մեկ արևմտամետ ուժ անցկացնել խորհրդարան. «Փաստ»
Արևելյան Երուսաղեմում կրկին անկարգություններ են սկսվել. տուժել է մոտ 200 պաղեստինցի
ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ
Արցախի կարգավիճակի հարցն առաջին պլան չեն բերում. ռուս վերլուծաբան. «Ժողովուրդ»
Ծանր է, բայց խոսելու ժամանակը չէ, հաղթողի կարգավիճակը վերադարձնելու ժամանակն է
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում
Նախկինների վերադարձից սարսափած իշխանությունները նախկինների կադրերին նոր պաշտոններ են տալիս. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն առանձին-առանձին հանդիպումներ է ունենում թիմակիցների հետ. ումից են գոհ և դժգոհ. «Ժողովուրդ»
01:00
Բելառուսը ստեղծել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը
00:50
Պուտինն ու Նեթանյահուն խոստացել են շարունակել երկխոսությունը

Ադրբեջանը միտումնավոր է սրում վիճակը՝ Արցախում ռուս խաղաղապահների դիրքը թուլացնելու համար

Հակառակորդը երեկ՝ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում, կրակոց է արձակել Ստեփանակերտում բնակելի տան վրա։ Կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ: Ստեփանակերտի Վ. Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը ծակվել է:

Պաշտպանության բանակն այսօր արդեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները: «Համոզված լինելով, որ նշված խախտումները նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախի ազգաբնակչության շրջանում, ինչպես նաև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը՝ կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ նման սադրիչ գործողություններից և հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին»,-նշված է ՊԲ հայտարարության մեջ:

Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության, և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սին էին այն հույսերը, թե Ադրբեջանը պետք է իր գործելաոճը փոխեր։

«Եթե ինչ-որ մեկը հավատում էր, որ Ադրբեջանը պետք է փոխեր իր ձեռագիրը, ես միանշանակ դրան չէի հավատում։ Ադրբեջանը նույն տեմպով շարունակում է։ Երբ հրադադարի ռեժիմի կամ այլ խախտումների վերաբերյալ մեր կողմից, կամ ռուս խաղաղապահների կողմից հայտ է ներկայացվում, իրենց կողմից ասվում է, որ հրադադարի խախտում չի եղել, կամ այդ քարը նետել է հովիվ, քաղաքացի, որը իրենց հետ կապ չունի։ Այս ամենն Ադրբեջանի կողմից միտումնավոր է արվում, արվում է Արցախում ռուս խաղաղապահների դիրքը թուլացնելու համար և այլ շահարկումների համար»,-ասաց Հայրապետյանը։

Մեր դիտարկմանը՝ դա չպե՞տք է դրդի Ռուսաստանին ավելի խիստ գտնվել Ադրբեջանի նկատմամբ, Հայրապետյանը պատասխանեց. «Համապատասխան աշխատանքներ տարվում են համապատասխան մարմինների հետ։ Մեր համապատասխան մարմինները համագործակցում են ռուս խաղաղապահների հետ։ Ժամանակը ցույց կտա՝ իրավիճակը կփոխվի, թե՝ ոչ։ Բայց փաստերը այս պահին խոսում են բացասականի մասին»։

Պատգամավորը նշեց, որ վերջին օրերի կրակոցները բնակչության մոտ վրդովմունք են առաջացրել, բայց ոչ խուճապ. «Խուճապ չկա, իրավապահ մարմիններն իրենց աշխատանքը կատարում են, ՊԲ-ն նույնպես ռուս խաղաղապահների հետ համատեղ ներկայացրել են իրավիճակը։ Զարգացումների մասին իրավապահ մարմինները, Արցախի հանրապետության իշխանությունները կտեղեկացնեն»,-ասաց նա։

ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողվի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ խնդիրը ոչ այնքան հայ-ադրբեջանական հարաբերությունների, որքան ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական հարաբերությունների մեջ է այս պահին։

«Եթե ներկա իրավիճակն ենք գնահատում, ապա Թուրքիան ակնհայտ դեմարշ ցույց տվեց Ռուսաստանին՝ ընդունելով Ուկրաինայի նախագահին և հայտարարեց, որ պատրաստ է Ուկրաինային հարվածային անօդաչու թռչող սարքեր վաճառել։

Անգամ հեգնեց, թե պատրաստ է նաև Ռուսաստանին վաճառել նման զինատեսակ։ Դա բնականաբար արժանացավ Ռուսաստանի կողմից պատասխանի, երբ Ռուսաստանը դեպի Թուրքիա սահմանափակեց կանոնավոր չարտերային թռիչքները այն ժամանակ, երբ սկսվում է տուրիստական սեզոնը։ Իսկ հազարավոր ռուս տուրիստներ տարիներ շարունակ հանգստացել և գումար են ծախսել հենց Անթալիայում։ Այդ գումարները այլևս Թուրքիա չեն գնա»,-ասաց Աթանեսյանը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկրի հետ էլ Ռուսաստանի լարվածությունը կապված է Իսկանդերի հետ։ Ռուսների պատասխանը «Իսկանդերի» կիրառման հետ կապված չի բավարարում Ալիևին։ Սրանք մանրուքներ չեն։ Սրանք կարևոր են ռուս-ադրբեջանական հարաբերություններում և հիմա այդտեղ մեղմ ասած լարվածություն, տարաձայնություններ կան։ Եվ բնականաբար Ադրբեջանը փորձելու է, փորձում է այստեղ՝ Արցախում ռուսական խաղաղապահների առաքելության գոտում սադրանքների դիմել՝ որպես նախագզուշական ազդակներ Ռուսաստանի հասցեին»,-ասաց մեր զրուցակիցը։

Թե ինչպիսին կլինի Ռուսաստանի պատասխանը դրան, ապա Աթանեսյանի խոսքով, կարելի է դատել երեկ ՌԴ ժողովին Պուտինի ամենամյա ուղերձում բավական կոշտ շեշտադրումներից։ Այդ ուղերձում Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը ինքն է որոշելու այն կարմիր գծերը, որոնք կլինեն աշխարհի տարբեր երկրների հետ հարաբերությւններում.«Բացի դա այդ ուղերձում, ըստ իս՝ շատ կարևոր շեշտադրում արվեց նաև հակամարտութունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի մասնակցության շեշտադրմանը այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում։ Այդ ուղերձում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ռուսաստանի ներգրավվածության այդպիսի միանշանակ ընդգծումը պետք է ազդակ լինի Ադրբեջանի և Թուրքիայի համար»,-եզրափակեց Աթանեսյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});