Saturday, 08 05 2021
100 տարեկանում մահացել է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի քարտուղար Եգոր Լիգաչովը
15:20
Հնդկաստանում 10 մարդ է զոհվել քարհանքում տեղի ունեցած պայթյունից
Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8329 նոր դեպք
Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
Երկրապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
14:50
Հնդկաստանում կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է գրանցվել
14:40
Գերմանիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 685 նոր դեպք
Քոչարյանի միակ «կրած» դրվագները տեսել ենք աֆրիկյան որսի ժամանակ․ նա մերժված է բոլոր սերունդների կողմից
14:20
Խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ
14:10
Կամչատկայում կորցրել են կապը Մի-8 ուղղաթիռի հետ. ներսում գտնվում է 2 հոգուց բաղկացած անձնակազմը
Եթե Մոսկվան տեսնի, որ հայ-իրանական սահմանը զիջելով Թուրքիայից ու Ադրբեջանից կարող է ինչ-որ բան ստանալ, կգնա այդ քայլին
Առողջապահության նախարարի նոր և կարևոր հրամանը
Ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է․ Սասուն Միքայելյանը՝ Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին
Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող
13:30
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը
13:20
McDonald’s-ի աշխատակիցներն աշխատավարձը բարձրացնելու պահանջով գործադուլ կանեն ԱՄՆ-ում
13:10
ԱՄՆ-ն չի ցանկանում չհիմնավորված հակառուսական պատժամիջոցներ սահմանել.Պսակի
Մի գիշերային շրջադարձի հանգամանքներն ու ճակատագրական քրոնիկան
12:45
Պաղեստինի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել
12:30
Չինաստանում շուրջ 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում
12:15
Բիլ Գեյթսը նշել է մարդկության երեք մեծագույն նվաճումները
Եվրամիությունը գրավ է մուծել վրացական «Ազգային շարժման» առաջնորդի համար. ԶԼՄ-եր
Հայաստանը չի ճանաչվել ագրեսոր ու չի ենթարկվել պատժամիջոցների աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով
ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 13-ով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք
Աջափնյակի Մարգարյան փողոցում՝ համայնքային տարածքում, չորս կենսունակ, խոշոր ծառեր են հատվել
10:45
ԵՄ-ն ընդլայնում է ռազմական փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Ծառուկյանի վարկերը ներելու առաջարկն ընտրակաշառքը լեգիտիմացնելու փորձ է
10:25
Իտալիայի վարչապետը հայտնել է «եվրոպական երազանքի» փշրվելու մասին

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ ՀՀ ԸՕ-ի վերաբերյալ

Ընտրական համակարգը շատ ուշ է փոխվել, բայց հասարակությունը դրական է ընկալում նոր կարգը (միայն համամասնական ցուցակները), քանի որ այն ավելի պարզ է։

Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունները շատ ուշ են կատարվում, բայց դա հազիվ թե լրջորեն խանգարի ընտրությունների մասնակիցներին։ Այդ մասին ասված է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ու ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի՝ Հայաստանի ընտրական օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ եզրակացության մեջ։

Նշվում է, որ քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների հետ խորհրդակցությունները լայն մասշտաբով ու բավականին երկար ժամկետներում են անցկացվել:

2021 թվականի ապրիլին ԱԺ-ն ընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխությունների առաջին փաթեթը, որով չեղյալ է հայտարարվել տարածքային ընտրատարածքներում պատգամավորի թեկնածության առաջադրումն ու մնացել է միայն համամասնական ցուցակների տարբերակը:

Այդուհանդերձ, փոփոխությունները կատարվում են ընտրությունների օրվան շատ մոտ ժամանակահատվածում, ինչը ցանկալի չէ։ Մյուս կողմից՝ ընտրական համակարգի պարզեցումն արժանացել է քննարկումների մասնակիցների մեծամասնության հավանությանը, իսկ հասարակությունում ընկալվում է որպես ավելի պարզ համակարգ։

Փոփոխությունների ժամանակ հաշվի են առնվել նաև Վենետիկի հանձնաժողովի մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ իշխող կոալիցիաների ստեղծման կարգի պարզեցումը, քվեարկվող կուսակցությունների համար դեպոզիտի կրճատումը, ընտրողների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակելը (գոյություն չունեցող ընտրողներից խուսափելու համար), նախընտրական քարոզչության համար կուսակցական բյուջեների հաշվետվողականությունը:

Վենետիկի հանձնաժողովն ու ԺՀՄԻԳ-ն առաջարկում են վերանայել խորհրդարանական անցողիկ շեմը, ինչպես նաև ամրապնդել ընտրությունների արդյունքների դեմ քաղաքացիների հայցերի իրավական բազան, հստակեցնել տեղամասային և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների համար «կոպիտ խախտում» հասկացությունը, ինչպես նաև ավելացնել քվեաթերթիկների վերահաշվարկի դիմումների քննարկման ժամկետները:

Առաջարկվում է նաև օրենսդրությունում և ենթաօրենսդրական ակտերում ամրագրել արտակարգ իրավիճակների ժամանակ ընտրությունների անցկացման ընթացակարգերը` ներառյալ համաճարակի ժամանակահատվածները: Դա կազատի ընտրատեղամասերում ընտրողներին ընդունելու հետ կապված անորոշություններից։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններ կանցկացվեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});