Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Սյունիքը հետաքրքիր է ոչ միայն մեր, այլ նաև ԱՄՆ-ի համար». ԱՄՆ դեսպանի ուշագրավ այցը Սյունիքի մարզ

Սյունիք կատարած այցի ընթացքում դեսպան Թրեյսին հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և համայնքների ղեկավարներ Մխիթար Զաքարյանին (Մեղրի), Առուշ Առուշանյանին (Գորիս) և Արթուր Սարգսյանին (Սիսիան): Սյունիքի մարզն ամենաշատն է տուժել համավարակի ու պատերազմի կրկնակի հարվածներից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

«Մարզպետն ու համայնքների ղեկավարները դեսպանին ավելի մանրամասն ներկայացրին իրավիճակը և քննարկեցին պատերազմի հետևանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության տրամադրումը: Դեսպան Թրեյսին հայ պաշտոնյաների հետ զրույցում նաև անդրադարձավ մարզի զարգացմանն ուղղված ԱՄՆ շարունակական աջակցությանը»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ ԱՄՆ դեսպանի այցը ճանաչողական բնույթ ունի.«Պատերազմից հետո նոր իրավիճակ է, նոր սահմաններ, նոր խնդիրներ և բնական է, որ դեսպաններն այդ ամենը  ուսումնասիրելու կարիք ունեն։ Հավանաբար սա ավելի շատ ճանաչողական այց է։ Չեմ  բացառում նաև, որ Միացյալ Նահանգներն ինչ-որ ծրագրեր ֆինանսավորեն համայնքներում, համայնքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերեն։Կարծում եմ, որ այն հանդիպումները, որոնք տեղի են ունենում դեսպանի ու համայնքապետերի, մարզպետի միջև՝ հենց այս օրակարգի շուրջ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց՝ գլոբալ առումով պետք է  դիտարկենք նաև այն հանգամանքը, որ Սյունիքը Իրանի հետ սահմանակից  է. «Այդ առումով իհարկե ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն մեր, այլ նաև Միացյալ Նահանգների համար։Սա, եթե նայենք ավելի գլոբալ, աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Բայց ես չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ գլոբալ պրոցես է տեղի ունենում։ Կարծում եմ, որ այս այցը կոնկրետ առավելապես կրում է ճանաչողական բնույթ»։

Սուրեն Սարգսյանը նաև կարծում է, որ Սյունիքի հետ կապված կան  որոշակի վտանգներ.«Ինչպես արդեն նշեցի՝ Սյունիքը ոչ միայն մեզ համար է արտաքին սահման, այլ նաև Իրանի ու սա նշանակում է, որ եթե Սյունիքը ենթադրենք անցնի թուրքական  կամ ադրբեջանական վերահսկողության ներքո, դա կնշանակի, որ Իրանը արտաքին սահման է կորցնում և ոչ միայն Հայաստանի, այլ ԵԱՏՄ-ի հետ՝ ընդ որում միակ ցամաքային սահմանը։ Այնպես որ բնականաբար սա հետաքրքրում է ոչ միայն մեզ, այլ նաև մի շարք այլ պետությունների ու տարածաշրջանային  խաղացողներին»։

Ինչ վերաբերում է Սյունիքի հետ կապված հնարավոր հավակնություններին, ապա Սարգսյանն ընդգծեց, որ այդ մասին բացեիբաց հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ իրենք «101 տարի հետո կվերադառնան Սյունիք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում