Saturday, 08 05 2021
14:40
Գերմանիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 685 նոր դեպք
Քոչարյանի միակ «կրած» դրվագները տեսել ենք աֆրիկյան որսի ժամանակ․ նա մերժված է բոլոր սերունդների կողմից
14:20
Խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ
14:10
Կամչատկայում կորցրել են կապը Մի-8 ուղղաթիռի հետ. ներսում գտնվում է 2 հոգուց բաղկացած անձնակազմը
Եթե Մոսկվան տեսնի, որ հայ-իրանական սահմանը զիջելով Թուրքիայից ու Ադրբեջանից կարող է ինչ-որ բան ստանալ, կգնա այդ քայլին
Առողջապահության նախարարի նոր և կարևոր հրամանը
Ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է․ Սասուն Միքայելյանը՝ Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին
Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող
13:30
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը
13:20
McDonald’s-ի աշխատակիցներն աշխատավարձը բարձրացնելու պահանջով գործադուլ կանեն ԱՄՆ-ում
13:10
ԱՄՆ-ն չի ցանկանում չհիմնավորված հակառուսական պատժամիջոցներ սահմանել.Պսակի
Մի գիշերային շրջադարձի հանգամանքներն ու ճակատագրական քրոնիկան
12:45
Պաղեստինի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել
12:30
Չինաստանում շուրջ 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում
12:15
Բիլ Գեյթսը նշել է մարդկության երեք մեծագույն նվաճումները
Եվրամիությունը գրավ է մուծել վրացական «Ազգային շարժման» առաջնորդի համար. ԶԼՄ-եր
Հայաստանը չի ճանաչվել ագրեսոր ու չի ենթարկվել պատժամիջոցների աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով
ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 13-ով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411 նոր դեպք
Աջափնյակի Մարգարյան փողոցում՝ համայնքային տարածքում, չորս կենսունակ, խոշոր ծառեր են հատվել
10:45
ԵՄ-ն ընդլայնում է ռազմական փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Ծառուկյանի վարկերը ներելու առաջարկն ընտրակաշառքը լեգիտիմացնելու փորձ է
10:25
Իտալիայի վարչապետը հայտնել է «եվրոպական երազանքի» փշրվելու մասին
Եղանակը կփոխվի
Թբիլիսիում 7 ամսական հղի կինը մահացել է COVID-19-ից
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, սկսած 1994 թվականից, լինելու է ամենադժվար զորակոչը
Հայաստանի ազգային հերոս
Կրակոցներ Նոր-Նորք վարչական շրջանում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Նիկոլ Փաշինյանը խոստացել է գոնե մեկ արևմտամետ ուժ անցկացնել խորհրդարան. «Փաստ»

Հերոսների վերականգնողական քաղաք է հիմնվում

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում ապրիլի 23-ին տեղի կունենա «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի առաջին շենքի հիմնարկեքի արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրեց նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը՝ հավելելով, որ տեղի է ունենալու նաև հերոս Վարդան Ամալյանի անվան պուրակի բացման արարողություն:

«Այգու հիմնադրումը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ է իրականացվում: Առաջին շենքի շինարարությունն իրականացվում է «Դի Էս» ընկերության միջոցով: Աջակցում են նաև կազմակերպություններ ու անհատ նվիրատուներ»,- ասաց նախագծի հեղինակը:

Կարևորելով հետպատերազմյա ժամանակահատվածում հոգեբանական վերականգնողական աշխատանքների անհրաժեշտությունը՝ Արեենցը հայտնեց, որ նախատեսում են հոգեբանական վերականգնողական կենտրոններ բացել Հայաստանի մի քանի մարզերում և Արցախում:

«Հոգեբանական վերականգնողական կենտրոնում անվճար բուժում ստանալու հնարավորություն կունենան առհասարակ բոլոր այն քաղաքացիները, որոնք պատերազմի հետևանքով հոգեկան շեղում են ստացել»,-ասաց Արեենցը:

«ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անունը կրող «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագիծը բաղկացած է երեք փուլից: Կարճաժամկետ փուլում «Հերոսների վերականգնողական քաղաքում» հիմնվելու է այգի՝ ջրվեժային համակարգով, բացօթյա վերականգնողական սարքավորումներով, մեղվապահության համար նախատեսված վայրով և այլն: Կառուցվող շենքում կլինեն կավագործության ու «Մերգելյան կարպետի» համատեղ խմբակ և հոգեբանական աշխատանքի գրասենյակ: Միջնաժամկետ փուլում պատրաստվում ենք կառուցել երկհարկանի 3 շենք: Տեղ է լինելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների համար, որտեղ տղաները կսովորեն, հոգեբանական կենտրոնի շենքն է լինելու, որտեղ մասնագետներ կպատրաստվեն: Ամենավերջում նպատակ ունենք 1000 քառակուսի մետր տարածքով երկհարկանի հոգեբանական վերականգնողական կենտրոն ունենալ»,- հայտնեց Արեենցը:

Անդրադառնալով մասնագետների խնդրին՝ նա նշեց, որ դեռ պատերազմի օրերից գերմանական և հունական, ինչպես նաև Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ պայմանավորվածությամբ արդեն սկսվել է մասնագետների վերապատրաստումը:

«Բանակցություններ ենք վարում Հայաստանի գիտությունների թեկնածու և դոկտոր հոգեբանների հետ, որոնք համախմբված հոգեբանական մեծ կլինիկայի համար մասնագետներ կպատրաստեն»,- ասաց Արեենցը՝ հավելելով, որ ձեռնամուխ են եղել նաև պետության հետ համատեղ լիցենզավորման գործընթաց սկսելուն, ինչի շնորհիվ մասնագետներն իրավունք կունենան աշխատել նաև այլ կենտրոններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});