Thursday, 06 05 2021
Արդյոք ես կարող եմ պնդել, որ դուք աշխատում եք ադրբեջանցի պատգամավորների հետ․ Մարիա Կարապետյանը՝ Անի Սամսոնյանին
Վրաստանը մասնակցում է Եվրոպայում ԱՄՆ հատուկ զորավարժություններին
Հիացած եմ ՄԻՊ-ի աշխատանքով․ Էդմոն Մարուքյան
Սյունիքի մաքսային պահեստները գտնվել են մշտադիտարկման ներքո. ՊԵԿ նախագահ
Ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների
Անհետ կորած զինծառայողների ծնողները երկընտրանքի առաջ են․ Բագրատյանը դիմեց ՄԻՊ-ին
15:20
ԱՄՆ առափնյա պաշտպանության նավն այցելել է Բաթումի նավահանգիստ
Նախընտրական փուլը դեռ շատ բացահայտումներ է անելու․ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը հիասթափեցնող էր
Որոշ հարցերի շուրջ Մոսկվայի և Անկարայի կարծիքները տարբեր են. Չավուշօղլու
Հայաստանի օլիգարխիկ մաֆիայի շրջանակները ՀՀ դեմ հիբրիդային պատերազմի արշավի մաս են կազմում․ Բաբաջանյան
Մի քանի օրով կասեցվում է թիվ 112 մանկապարտեզի աշխատանքը. աղիքային գանգատով հոսպիտալացված և տանը բուժվող երեխաներ կան
Կրթության իրավունքի հետ կապված կառավարությունը դրսևորել է բացասական վարքագիծ․ Տարոն Սիմոնյան
Ռուսները Հայաստանում պսևդոէլիտա են ստեղծել, որը ավելի շատ է կեղեքում հայ ժողովրդին․ «Հանուն Հադրութի» ՀԿ-ի անդամ
Արմեն Սարգսյանն այցելել է Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին
Լավրովի ժեստը Հայաստանում. ինչ է սպասվում Բաքվում
ՌԴ-ն և Հայաստանը քննարկում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսելու հարցը. Լավրով
ՄԻՊ աջակցությամբ պետք է պարզենք՝ ինչ վիճակում են գտնվում մեր ռազմագերիները․ Նազելի Բաղդասարյան
Շուշիի Մայր տաճարը պետք է մնա ՀԱԵ պաշտամունքի վայր. Այվազյան
Օնիկ Գասպարյանն իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալով սկսել է այլ հարցերով զբաղվել. Արմեն Գրիգորյան
Մենք մատաղի գառներ չենք․ Տուրիստական տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչները բողոքի ակցիան
14:40
Կոլումբիայի մայրաքաղաքը բողոքի ակցիաների պատճառով դադարեցնում է COVID-19-ի դեմ պատվաստումը
14:28
Առաջիկա տարիներին էապես մեծ է լինելու բանկային համակարգի դերը տնտեսության զարգացման և ուժեղ պետություն ունենալու հարցում. Մհեր Աբրահամյան
Հայաստանը և Ռուսաստանը դատապարտված են միասին լինել. Արման Աբովյան
14:19
ԿԺԴՀ-ում նախազգուշացրել են ԿՀ-ից թռուցիկների միջոցով COVID-19-ով հնարավոր վարակման մասին
Երբ հայերն ու ադրբեջանցիները սկսեն նորմալ կյանքով ապրել, ավելի հեշտ կլինի լուծել քաղաքական հարցերը
Ճանապարհների ապաշրջափակումը նոր հնարավորություն է ոչ միայն ՀՀ, այլև տարածաշրջանի համար
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1806 նոր դեպք
ԼՂ-ում հայերի ու ադրբեջանցիների միջև միջադեպերը կարգավորվում են ռուս խաղաղապահների կողմից․ Լավրով
Բաքուն խախտում է պայմանավորվածությունն ու հրաժարվում վերադարձնել գերիներին․ ԱԳ նախարար
13:50
Politico-ն անվանել է Պուտինի և Բայդենի հանդիպման հնարավոր վայրերը․ Բաքուն այդ ցուցակում է

ՀՀ կառավարությունն արցախցիների կոմունալ վճարների փոխհատուցման համար կհատկացնի 4 մլրդ 67 մլն դրամ

ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից Արցախի Հանրապետությանը 4 մլրդ 67 մլն դրամ դրամաշնորհ կտրամադրի՝ ԱՀ քաղաքացիների կոմունալ վճարների սուբսիդավորման նպատակով և աշխատանքի խրախուսման ծրագրի շրջանակներում: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի՝ ապրիլի 22-ի նիստում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ այս ծրագիրը դեռ պատերազմի ընթացքում էին սկսել: «Սեպտեմբերից Արցախում կոմունալ վճարումների փոխհատուցում է իրականացվում կառավարության կողմից: Սրա շրջանակում ամբողջ 2021-ին շարունակվելու է սուբսիդավորումը և այս որոշմամբ իրականացնում ենք հերթական դրամաշնորհը»,- ասաց նախարարը:

Առաքելյանը տեղեկացրեց, որ 2021 թվականի հունվարից Արցախում իրականացվում է աշխատանքի խրախուսման ծրագիր: «Ոչ պետական ընկերությունների կողմից եկամտային հարկի փոխհատուցման ծրագիր է իրականացվում: Սրա շրջանակում հունվար-փետրվար ամիսների համար 420 միլիոնի դրամաշնորհի հատկացում է եղել: Այս ծրագիրն արդեն մի փոքր արդյունք տվել է՝ մարտ ամսին փետրվարի համեմատ Արցախում մոտ 600 աշխատատեղ է ստեղծվել: Հետպատերազմական վիճակում կարծում եմ բավականին մեծ ձեռքբերում է»,- ընդգծեց նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});