Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հանուն Հանրապետության կուսակցությունը խստորեն դատապարտում է Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒՅԹՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին Սյունիքի տարբեր քաղաքներում հայտնի ուժերի և անհատների կազմակերպված սադրանքը ուղղված էր Հայաստանի պետականության, երկրի ներքին և արտաքին մարտահրավերները անցնցում և միասնաբար հաղթահարելու օրինական միջոցների, սահմանափակ հնարավորությունների և մեր քաղաքակրթական տեսակի դեմ։ Խուլիգանական հարձակումների կազմակերպիչների իրական նպատակը երկրում քաոսի և վախի մթնոլորտի ձևավորումն է։

Նախընտրական այս շրջանում անկառավարելիության, վախի և քաոսի զգացման սերմանումը մի նպատակ ունի՝ հնարավորինս կանխորոշել սպասվող համապետական ընտրությունների ելքը ու հիմքեր ստեղծել ձևախեղելու քաղաքացու քվեն։

Հայտնի շրջանակների կողմից հակաօրինական ու հակասահմանադրական տարբեր միջոցներով իշխանությունը զավթելու փորձերի տապալումից հետո՝ նրանք ստիպված են դիմել նման քայլերի՝ այս անգամ էլ արտահերթ ընտրությունները որպես իրենց հակապետական գործունեության միջոց օգտագործելու համար։

Հանուն Հանրապետության կուսակցությունը խստորեն դատապարտում է նախօրեին Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը ու պահանջում խստագույն պատժի ենթարկել ոչ միայն Հայաստանի տարբեր բնակավայրերից այս միջադեպերը հրահրելու և դրանց մասնակցելու համար Սյունիք բերված անձանց, այլև դրանց իրական կազմակերպիչներին, ԱԱԾ և ոստիկանության մարզային և քաղաքային ստորաբաժանումների պատասխանատուներին, որոնց ներկայությամբ տեղի էին ունենում այդ քստմնելի իրադարձությունները:

Սյունիքի իրադարձությունները մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարությանն ու ինքնիշխանությանը։ Դրանց նպատակը մինչև արտահերթ ընտրություններ ընկած ողջ ժամանակահատվածը երկրում ներհասարակական ցնցումների միջոցով իրական՝ ծրագրային քաղաքական պայքարից շեղելն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով երկրում քաղաքական միջավայրի առողջացում թույլ չտալն է։

Երկրի իշխանությունները պարտավոր են տեղի ունեցածից հետո համապատասպան տեսանելի և առարկայական միջոցներ ձեռնարկել, այլապես ազատ և արդար արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և երկրի առջև ներքին և արտաքին մարտահրավերներին քաղաքական լուծումներ գտնելու հեռանկարը լրջորեն վտանգված է՝ դրանից բխող անդառնալի հետևանքներով:

Հանուն Հանրապետության կուսակցություն

Ղեկավար մարմին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում