Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Սպասվող ձեռքբերում․ Լա լիգայի 19-ամյա տաղանդը Հայաստանի ազգային հավաքականում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը առաջիկա ամիսներին կարող է համալրվել նոր երիտասարդ տաղանդով։ Ռուսական մամուլում տարածված տեղեկության համաձայն՝ իսպանական Լա լիգայն ներկայացնող «Լևանտեի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում։ 19-ամյա հայ ֆուտբոլիստը ծնվել է Մոսկվայում և «Լոկոմոտիվի» ակադեմիայի սան է։ 2017 թվականին Սևիկյանը բավական բարձր 225 հազար եվրո տրանսֆերային արժեքով տեղափոխվել էր «Լևանտը»։ Սևիլյանը ելույթ է ունեցել Ռուսաստանի պատանեկան և մինչև 20 տարեկանների հավաքականում։ Մասնավորապես Ռուսաստանի Մ-20 տարեկանների հավաքականում անցկացնելով 4 հանդիպում Սևիկյանը խփել է 3 գնդակ։ Մ-16 տարեկանների հավաքականի կազմում էլ 12 խաղում խփել է 8 գոլ։ Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը նորամուտն է նշել Իսպանիայի Լա լիգայում։ 12-րդ տուրի «Խետաֆեի» դեմ մրցավեճում հայ կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել հանդիպման 83-րդ րոպեին։

Ընթացիկ մրցաշրջանում «Լևանտեի» գլխավոր թիմում Սևիկյանը մասնակցել է նաև Իսպանիայի գավաթի խաղարկությանը՝ փոխարինման դուրս գալով «Ռասինգ Մուրսիայի» դեմ մրցավեճում։ Սևիկյանը դասվում է «Լևանտեի» ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում և մեծ է հավանականությունը, որ գալիք մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը կամրապնդվի հիմնական թիմում։ Ներկայում նրա տրանսֆերային արժեքը կազմում է 700 հազար եվրո։ Ըստ տեղեկությունների Սևիկյանը բանակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և մոտ օրերս կարող է ընդունել Հայաստանի քաղաքացիություն։ Լա լիգայում ելույթ ունեցող ֆուտբոլիստի Հայաստանի ազգային հավաքականում հայտնվելը կլինի մեծ ձեռքբերում։ Լա լիգայում նորամուտը նշելուց հետո Սևիկյանը հարցազրույց էր տվել ռուսական sport24 պարբերականին կիսվելով տպավորություններով։ «Չէի սպասում, որ հենց «Խետաֆեի» դեմ խաղում կնշեմ նորամուտս: Երբ ինձ հայտավորեցին այս հանդիպմանը, ես շատ ուրախացա: Մինչև վերջին պահը չէի հավատում, որ կնշեմ նորամուտս Լա լիգայում։ Այնուհետև ինքս ինձ ասացի այն, ինչ լինում է Աստծո կամքով է: Ստացվեց այնպես, որ խաղադաշտ մտա: Լիովին հարմարվել եմ Իսպանիային, ինձ այստեղ հարմարավետ եմ զգում: Այստեղ առկա են բոլոր պայմանները, որպեսզի աճես և կատարելագործվես: Լիովին տրվել եմ ֆուտբոլին և ինձ ոչինչ չի շեղում:

Իսպանացիները շատ լավ մարդիկ են, իսկ Վալենսիան հանգիստ և ջերմ քաղաք է: Այստեղ միշտ հաճելի եղանակ է: Ես հարմարվեցի, շատ ծանոթներ, ընկերներ ունեմ թիմում: Լեզվի իմացությունը շատ օգնեց: Ես այս ընթացքում արդեն հասցրել եմ հարմարվել Իսպանիային և իսպաներեն սովորել: Չեմ մտածում ապագային և չեմ մտածում այն մասին որտեղ կլինեմ 2-3 տարի հետո։ Սխալ կլինի չեղվել իրականությունից: Խետք է քրտնաջան աշխատեմ ու կատարելագործեմ որակներս, որպեսզի ապագաս ստացի և կայանամ որպես բարձրակարգ ֆուտբոլիստ: Չեմ տիրապետում այնպիսի որակների, որպեսզի իմանամ՝ ինչ կլինի ինձ հետ 2-3 տարի հետո: Բայց գիտեմ, որ ամեն օր պետք է ներդնել ամբողջ ուժերը, որպեսզի ամեն ինչ լավ լինի»,- ասել է Սևիկյանը: Հայաստանի հավաքականին միանալու վերաբերյալ Սևիկյանը դեռևս հայտարարություն չի արել։ Հիշեցնենք, որ տարեսկզբին մեր ազգային թիմում ելույթ ունենալու որոշում էր կայացրել «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպեևցյանը։ Մարտի 31-ին տեղի ունեցած Ռումինիայի դեմ նորամուտի խաղում Սպերցյանը գոլի հեղինակ դառնալուց զատ մեր ազգային թիմի համար վաստակել է 11 մետրանոց։ Նշենք, որ Սպերցյանը ևս Ռուսաստանի հավաքականի պոտենցիալ թեկնածուն էր, սակայն որոշում կայացրեց ի օգուտ Հայաստանի։ Տպավորիչ արդյունքներից և ելույթներից բացի՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը սկիզբ է դրել սերնդափոխության գործընթացին՝ Սպերցյան, Ժիրայր Շաղոյան, Վարդան Բիչախչյան։

Այս երիտասարդ ֆուտբոլիստները իսպանացի մասնագետի գլխավորությամբ խաղացել են Հայաստանի հավաքականում և ունեն բոլոր հնարավորությունները դառնալու մեր գլխավոր թիմի կարևոր մասնիկը։ Այս ֆուտբոլիստներին կարող է միանալ նաև Սևիկյանը։ Կապառոսի տեսադաշտում կան նաև այլ երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց մոտ ապագայում կտեսնենք մեր հավաքականում։ Հիշեցնենք, որ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականն անց է կացնելու այս տարվա սեպտեմբերին։ Մինչ այդ Կապառոսի գլխավորած հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի ամռանը՝ մրցելով Շվեդիայի և աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ազգային հավաքականի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում