Tuesday, 19 03 2024
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին

Երևանը պարտվել է Բաքվին ոչ թե մարտի դաշտում, այլ Մոսկվայում․ Ալիևը առավելության հասավ Սերժ Սարգսյանի և Փաշինյանի նկատմամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

– Պարոն Հովհաննիսյան, օրերս ուշագրավ հայտարարություններ է արել ռուս հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը՝ նշելով, որ իրենք զոհաբերեցին իրենց դաշնակցին՝ Հայաստանին, և այժմ Ադրբեջանի հերթն է՝ անդամագրվել ԵԱՏՄ-ին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք նրա այս հայտարարության շուրջ, արդյոք Ղարաբաղի հանձնումն Ադրբեջանին եղել է Ռուսաստանի օժանդակությամբ՝ Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության դիմա՞ց։

– Եթե Անկարան հայ-թուրքական հայտնի արձանագրությունների վավերացումն ու ուժի մեջ մտնելը պայմանավորում էր «գրավյալ տարածքներն» Ադրբեջանին վերադարձնելու պարտադիր քայլով, որից հետո միայն պատրաստ էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և բացել մեր երկրի հետ Թուրքիայի սահմանը, ապա պաշտոնական Բաքուն, իր հերթին, առիթը բաց չէր թողնում հայտարարելու համար, որ պատրաստ է վերադառնալ ՀԱՊԿ և անդամակցել ԵԱՏՄ-ին, եթե Ռուսաստանն օգնի «վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Սա ոչ այլ ինչ էր, քան Անկարայի ու Բաքվի կողմից լավ մտածված ռազմավարություն, որի իմաստը «մեկ ազգ – երկու պետություն» իր էությամբ կոնֆեդերատիվ թյուրքական միավորման անվտանգությունն ու կենսունակությունն ապահովելն էր: Վաղը այդ կոնֆեդերատիվ հարաբերություններում կարող են ընդգրկվել ԵԱՏՄ-ի այլ թյուրքական երկրները: Մի կողմից՝ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, կապահովի այդ կոնֆեդերատիվ նորագոյակցության անվտանգությունը, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը, անդամակցելով ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին, կերաշխավորի Մոսկվայի լոյալությունն Անկարայի պանթուրանական հավակնությունների նկատմամբ: Այստեղ պետք է ընդգծեմ, որ Անկարա-Բաքու-Մոսկվա ռազմավարական եռանկյունը կազմավորվել է ոչ թե վերջին տարիներին, այլ անցել է միջվերնախավային բարդ ճշգրտումների ու փոխհամաձայնեցումների երկար ճանապարհ: Այդ ճանապարհին կողմերը հաղթահարել են բազմաթիվ դժվարություններ, եղել են ճգնաժամային իրավիճակներ, երբ, օրինակ, 2015 թվականին թուրք գրոհայինները Սիրիայում դաժանաբար սպանեցին ռուս օդաչուին, կամ երբ դրանից ամիսներ անց թուրք ահաբեկիչը գնդակահարեց Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին: Ամենահետաքրքիրն այն է, որ սերժսարգսյանական վարչախումբը այդ իրավիճակներից հրաժարվել է օգուտ քաղել՝ կարծես ձգտելով չանհանգստացնել ու դրանով սիրաշահել Անկարային: Օրինակ՝ 2015 թվականին ոչ ավել ու ոչ պակաս վեց ամիս շարունակ իսկական փոթորիկ էր մոլեգնում ռուս-թուրքական փոխհարաբերություններում: Ճիշտ ժամանակն էր օգտվել այդ նպաստավոր կոնյունկտուրայից և հասնել 2021 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված հայ-թուրքական պայմանագրի չեղարկմանը: Դա հնարավոր էր, և ես այն ժամանակ բոլոր ինձ հասու հրապարակներից ջանք ու եռանդ չեմ խնայել այդ մասին բարձրաձայնելու համար: Վկայակոչել եմ իմ փորձը, թե ինչպես, լինելով ժամանակին ՌԴ Պետդումայի գլխավոր փորձագետ Անդրկովկասի երկրների գծով, կարողացա օգտագործել 1994 թվականի վերջին ամիսներին նոր ուժով բռնկված ռուս-չեչենական պատերազմում Անկարայի կողմից չեչեն գրոհայիններին զենքի ու զինամթերքի մատակարարման մասին հատուկ տեղեկատվությունը, որպեսզի հիմնավորեմ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման անհրաժեշտությունը: Այդպես հաջողվեց հասնել այն բանին, որ ՌԴ պառլամենտը միաձայն ընդունեց իմ մշակած բանաձևը՝ առանց բովանդակության մեջ որևէ ստորագրության փոփոխության: Իսկ այդ բովանդակության մեջ կա չափազանց կարևոր մի դրույթ, որը շատ այժմեական է նաև այսօր: Կարդացեք և կտեսնեք, որ ՌԴ խորհրդարանն այն ժամանակ միաձայն բանաձևել է. իրենց պատմական հայրենիքում հայերի ցեղասպանությունը նպատակ ուներ պայմաններ ստեղծել Ռուսաց պետության ոչնչացման համար: Հիմա խնդրում եմ ասեք, թե ինչպե՞ս հնարավոր էր ղարաբաղյան պատերազմից հետո հայ քաղաքագետների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ձևավորված հայ-ռուսական հարաբերությունների այս ամուր գաղափարական հիմքերը այդպես քանդել ու փոշիացնել, ինչպես իր տասնամյա կառավարման ընթացքում արեց ու շարունակում է անել սերժսարգսյանական վերնախավը: Ժամանակակից Ռուսաստանը հիմա նույն վիճակում է, որում հայտնվել էր ցարական Ռուսաստանը Հայոց ցեղասպանության տարիներին, մասնավորապես՝ Փետրվարյան հեղափոխության նախաշեմին և ընթացքում: Եվ այս պայմաններում դուգինները նմանվում են այն ժամանակվա պուրիշկևիչներին, ովքեր իրենց կարճատեսությամբ այն ժամանակ նույնպես խորտակում էին ուղղափառ Ռուսաստանը: Խորտակում էին ոչ թե գիտակցաբար, այլ ընկնելով պատրանքների մեջ: Ոչ թուրքերն են բարեկամանալու ռուսների հետ, ոչ էլ հայերն են հանուն այդ բարեկամության դառնալու թուրք: Վերջ տվեք այդ պատրանքներին:

Ադրբեջանը կանդամագրվի՞ ԵԱՏՄ-ին, Դուգինն ասում է, որ Մոսկվան իր կողմից ամեն ինչ արել է դրա համար։

– Դուգինը ուրիշ բան էլ է ասում: Ասում է, որ Ադրբեջանն այսուհետև ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Հայաստանը մնում է դաշնակից: Հիշենք ռուսական հայտնի ասացվածքը երկու նապաստակների հետևից վազելու տխուր հետևանքների մասին և փորձենք պատասխանել հետևյալ հարցին՝ ինչո՞վ է ռազմավարական դաշնակիցը տարբերվում սովորական դաշնակցից: Փորձը ցույց է տալիս, որ ոչ մի բանով: Այսօր ռազմավարական ես, վաղը՝ սովորական, իսկ մյուս օրը կարող է դաշնակից էլ չլինես: Սերժսարգսյանական «ֆուտբոլային դիվանագիտությունը» և հայ-թուրքական սահմանն ամեն գնով բացելու պատրաստակամությունը տասը տարի անց պետք է բերեին և բերեցին հենց այսպիսի արդյունքի. եթե հայերը պատրաստ էին այդքան թանկ գին վճարել Թուրքիայի հետ լեզու գտնելու դիմաց՝ համաձայնելով թուրքերի հետ համատեղ պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն ու դրանով իսկ վիճահարույց դարձնելով Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը, ապա ինչո՞ւ պետք է օտարները հնարավորության դեպքում աճուրդի չհանեն հայկական շահերը: Իսկ հայկական շահերն աճուրդի հանելու հնարավորությունն օտարներին տվել է մեր քաղաքական վերնախավը, որը պատերազմում սեփական դիվանագիտական պարտությունն այսօր ձգտում է վերագրել մեր զինվորականությանը: Երևանը պարտվել է Բաքվին ոչ թե մարտի դաշտում, այլ Մոսկվայում, Կրեմլի կառավարական կաբինետներում, որտեղ Իլհամ Ալիևը կարողացավ առավելության հասնել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Դա տեղի ունեցավ մի իրավիճակում, երբ այն հայ քաղաքագետները, ովքեր Կրեմլի և Հին Հրապարակի այդ նույն մոսկովյան կաբինետներում 90-ական թվականներին կռել էին առաջին ղարաբաղյան պատերազմում հայոց հաղթանակը, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով վտարվեցին Ազգային ժողովից, իսկ հետո ենթարկվեցին բիրտ հալածանքների ու հետապնդումների սերժիկսարգսյանական քրեաօլիգարխիկ մաֆիայի կողմից:

– ԵԽԽՎ օրակարգում գերիների հարցը ներառելուն դեմ ու ձեռնպահ է քվեարկել նաև Ռուսաստանը, ինչո՞ւ։ Ինչքանո՞վ է տեղին այն հիմնավորումը, թե հարցը պետք է կարգավորի միջնորդ Ռուսաստանը և դրա համար չի ուզում այն ներառել ԵԽԽՎ օրակարգում։  

– Դա ցույց է տալիս, որ ՌԴ պատգամավորական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում համաձայն է Դուգինի հետ և համարում է, որ հայերի հարցերը իրենք պետք է լուծեն միայն թուրքերի և ադրբեջանցիների հետ միասին: Այդ առումով Դուք միանգամայն տեղին եք ինձ այս հարցը տալիս Դուգինի բացահայտումների վերլուծության համատեքստում: Իսկապես, այս քվեարկությունը ոչ այլ ինչ է, քան դեմարշ եվրոպական կառույցների և հետպատերազմյան իրավիճակում նրանց միջամտության փորձերի դեմ: Արջը հայտարարել է, որ հետխորհրդային «տայգայում» այսուհետև միայն ինքն է տերն ու տիրականը և ոչ մի միջամտություն չի հանդուրժի: Դրան պետք է վերաբերվել՝ հաշվի առնելով հետխորհրդային տարածքում ՌԴ-ի և Արևմուտքի միջև գնալով ավելի ու ավելի սրվող դիմակայությունը: Սակայն այստեղ չի կարելի անտեսել նաև այն փաստը, որ մեր պատգամավորներից նույն  «բարգավաճող» Միքայել Մելքումյանը, ով հայտնի է Նավալնու հալածանքի հարցը ԵԽԽՎ-ում քննարկելու դեմ իր սկանդալային ելույթով, կարող էր և պետք է ՌԴ պատգամավորների հետ համապատասխան աշխատանք տաներ մեր պատվիրակության այդ հերթական խայտառակությունը կանխելու համար: Ի վերջո քաղաքական տորգը ժամանակակից քաղաքականության անքակտելի մասն է, և եթե քո նպատակը ոչ թե կաշառվելն է, այլ սեփական երկրի շահերը պաշտպանելը, ապա բարի եղիր բացատրել, թե ինչ ես ստացել օտարին պաշտպանելու կամ քարկոծելու դիմաց: ԵԽԽՎ-ն ակումբ չէ՝ այնտեղ բախվում են ոչ թե տեսակետներ, այլ շահեր, և տա Աստված, որ մեր կատարմամբ բախվեն ոչ թե կոռուպցիոն, այլ ազգային շահեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում