Saturday, 08 05 2021
Արցախի կարգավիճակի հարցն առաջին պլան չեն բերում. ռուս վերլուծաբան. «Ժողովուրդ»
Ծանր է, բայց խոսելու ժամանակը չէ, հաղթողի կարգավիճակը վերադարձնելու ժամանակն է
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում
Նախկինների վերադարձից սարսափած իշխանությունները նախկինների կադրերին նոր պաշտոններ են տալիս. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն առանձին-առանձին հանդիպումներ է ունենում թիմակիցների հետ. ումից են գոհ և դժգոհ. «Ժողովուրդ»
01:00
Բելառուսը ստեղծել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը
00:50
Պուտինն ու Նեթանյահուն խոստացել են շարունակել երկխոսությունը
Երևանում 36-ամյա կինը ավտոմեքենայի մեջ վիճաբանել է ծանոթ տղամարդու հետ, ապա ատրճանակից կրակոցներ արձակել
00:30
Sputnik V-ի արտադրությունը Բրազիլիայում կսկսվի առանց կարգավորումների հաստատման սպասելու
ՀՀ ՊՆ-ում նշել են Պաշտպանության կոմիտեի կազմավորման 30-ամյակը
Վրաստանում պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակման 300 դեպք է գրանցվել
00:00
Ջո Բայդենը վստահ է Վլադիմիր Պուտինի հետ իր հադիպումը կազմակերպելու հարցում
Թուրքիայի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Սաուդյան Արաբիա․Bloomberg
23:40
Ավստրալիայի հարավում 6.0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել
23:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ամեն գնով կանխել նոր Սառը պատերազմը
Երևանում ֆիքսվել է նման երևույթ, որը օդերևութաբանության մեջ կոչվում է ԳԱԼՈ. Սուրենյանը լուսանկար է հրապարակել
2021-ի ապրիլին Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալները ռեկորդային նվազում են գրանցել
Թուրքիան հայտարարել է F-35-ի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսություն սկսելու մասին
22:50
Changzheng-5B չկառավարվող հրթիռի բեկորները կայրվեն մթնոլորտում․ Չինաստանի ԱԳՆ
22:40
Մյանմայում հարձակվել են գազատարը պահպանողների վրա
«Մենք գաղութ երկիր չենք»․Թուրքիայի նախկին արտգործնախարարը քննադատել է Չավուշօղլուին
22:20
Հրապարակվել է չկառավարվող չինական հրթիռի լուսանկարը
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը դատապարտել է հայկական գերեզմանատան նկատմամբ վանդալիզմը Յարոսլավլում
Թուրքիայի ՊՆ-ն օգտագործել է «ցեղասպանություն» բառն՝ արձագանքելով Լատվիայի որոշմանը, ապա՝ ջնջել գրառումը
Լատվիայում ՀՀ դեսպանատունը մեծ աշխատանք է կատարել․ Թուրքիան փորձում էր տապալել գործընթացը
Քրեական կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար
Ցավում եմ առաջին նախագահի հետ տեղի ունեցող ողբերգության համար․ Վահագն Հովակիմյան
Արցախի ՄԻՊ-ն առցանց հանդիպել է Քաշաթաղի շրջանի ներկայացուցիչների հետ
Մարտի 1-ի գործով Քոչարյանի մեղադրանքը հստակ չի եղել, պատասխանատուն Գլխավոր դատախազն է
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանը կրակում է Արցախի ուղղությամբ՝ Ռուսաստանի վրա

Արցախի պաշտպանության բանակը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ հակառակորդը վերջին օրերին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Արցախի ՊԲ մարտական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Արցախի ՊԲ-ն կոչ է անում պահպանել հրադադարի համաձայնությունը, նշելով, որ խախտումները նպատակ ունեն մի կողմից տագնապ առաջացնել Արցախի բնակչության շրջանում, մյուս կողմից ստվեր գցել ռուս խաղաղապահների վրա: Այն, որ ադրբեջանցիները հրադադարի խախտման դեպքեր կարող են ունենալ այդ հետևանքը, կասկածից վեր է: Բայց, արդյո՞ք դա է բուն նպատակը, թե՞ հրադադարի խախտումները այն դժգոհության համատեքստում են, որ Բաքուն և դրա հովանի Անկարան ակնհայտորեն տածում են Մոսկվայի հանդեպ:

Մենք անդրադարձել ենք այդ խնդրին և մատնացույց արել մի շարք օրինակներ, որոնք վկայում են Մոսկվայի ուղղությամբ Անկարա-Բաքու ճնշման մասին: Հրադադարի խախտումները անկասկած այդ կատեգորիայից են: Դրանք իհարկե մի կողմից խոսում են այն մասին, որ Ալիևի դժգոհությունները պայմանավորված են իր հերթին նրա ունեցած խնդիրներով ու տագնապներով, մյուս կողմից սակայն, այստեղ մեզ համար հույժ կարևոր է այն, որ այդ միտումը չունենա շարունակություն: Բանն այն է, որ սա իսկապես կարող է լրջորեն ազդել ոչ միայն իրավիճակի կայունության վրա, այլ նաև Արցախի հայության հոգեբանական վիճակի, ըստ այդմ Արցախի վերականգնման դինամիկայի ու ծավալների, վերականգնման գործընթացի արդյունավետության վրա:

Իրավիճակն այստեղ բավականին նուրբ է, եթե հաշվի առնենք և այն, որ բավականին սահմանափակ է Անկարա-Բաքու տանդեմի վրա ազդելու ՌԴ հնարավորությունը, ինչը դրսևորվում է օրինակ հայ ռազմագերիների հարցում: Համենայն դեպս, Ռուսաստանը չի հրաժարվում նրանց հետո ռեգիոնալ գործընկերության առանցքային գծից, ըստ այդմ բավականին զուսպ է լինելու նրանց դեմ կոշտ գործողությունների հարցում: Սա նշանակում է, որ հայկական կողմի համար հիմնարար խնդիր է Արցախում կայունության և անվտանգության հարցի հնարավորինս լայն միջազգայնացումը, որպեսզի այն չմնա լոկ Ռուսաստանի վարքագծի հույսին: Չի բացառվում նաև, որ Ռուսաստանն իր հերթին այստեղ գիտակցում է խնդիրները, ինչի արդյունք էր նաև Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 14-ի հայտարարությունը: Անկարա-Բաքու դժգոհությունը կարող է պայմանավորված լինել նաև այդ հանգամանքով, որովհետև տանդեմի համար առավելագույն հարմար ձևաչափը Ռուսաստանի հետ, հաշվի առնելով առավելությունը, որ զգում են Մոսկվայի նկատմամբ, այդ թվում Արևմուտքի հետ նրա դիմակայության մթնոլորտում: Ըստ այդմ, Անկարան ու Բաքուն կանեն հնարավորը, որպեսզի թույլ չտան առնվազն արցախյան հարցում Մինսկի խմբի համանախագահության գործակցված ձևաչափի աշխուժացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});