Հայաստանում մեծ աղմուկի է արժանացել ԵԽԽՎ լիագումար նիստում հայ ռազմագերիների վերադարձի հարցի քննարկման թեմայով ՌԴ պատվիրակության քվեարկությունը: ՌԴ պատվիրակությունը քվեարկել է դեմ և ձեռնպահ: Դեմ են քվեարկել մեկ էլ թուրքերն ու ադրբեջանցիները:
Հանուն արդարության պետք է թերևս նկատել, որ Ռուսաստանի պատվիրակության քվեարկությունը թերևս պայմանավորված է եղել նրանով, որ օրակարգում է նաև Նավալնու թեման և դրա առիթով բանաձևի հարցը: Մյուս կողմից՝ այդ դեպքում ինչո՞ւ ռուսական պատվիրակության անդամների մի մասը քվեարկել է ոչ թե դեմ, այլ ձեռնպահ. չէ՞ որ Նավալնու հարցի քննարկմանը դեմ կլիներ ամբողջ պատվիրակությունը: Բայց թերևս չարժե ՌԴ պատվիրակության քվեարկության հարցում ընկնել, այսպես ասած, դեսուդեն: Ի վերջո, խոշոր հաշվով, այստեղ էական չէ, թե ինչպես է քվեարկել այդ պատվիրակությունը: Այստեղ էական է այլ բան, թե ինչպիսին է ՌԴ քաղաքականությունը թե՛ արցախյան հարցի, թե՛ հետպատերազմական Կովկասի հանդեպ: Որովհետև թե ինչպես է եղել այդ քաղաքականությունն ու ինչպես է այն հանգեցրել Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմի՝ կարծես թե բավականաչափ պարզ է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ: