Օգոստոսի 7-ին՝ ժամը 09:05-ին Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի բնակիչ Ս. Մարկոսյանից ստացված ահազանգի համաձայն՝ իրեն պատկանող տունն օձ է մտել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Մինչև ժամը 10:20-ը փրկարարների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում օձ չի հայտնաբերվել:











































