ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է սահմանդրական փոփոխություն իրականացնել, որով կառավարության անդամ (բացառությամբ՝ վարչապետի) կկարողանա դառնալ 25 տարին լրացած, հայերենին տիրապետող ՀՀ քաղաքացին՝ անկախ այլ քաղաքացիությունից, ՀՀ քաղաքացիությունը ստանալու ժամկետից և Հայաստանում բնակության տևողությունից: Հայաստան Սփյուռք կարևոր թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի հետ: