Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցն առանց միջադեպերի չանցավ՝ մի խումբ քաղաքացիներ հայհոյեցին վարչապետին, հարձակվեցին նրա ավտոշարասյան վրա, բախումներ եղան։ «Դավաճան», «կապիտուլյանտ» բղավոցները վարչապետ Փաշինյանի այցի ընթացքում չդադարեցին։ Սյունիքի անվտանգությունը փխրուն է և դժգոհությունը դրանով էր պայմանավորված, թե իրականում դա հայտնի շրջանակների կողմից կազմակերպված ակցիա էր։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ: