Tuesday, 19 03 2024
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Երիտասարդ կինն ու տղամարդը կասկածվում են «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ․ նրանք կալանավորվել են
Ստոլտենբեգից հետո, Ստոլտենբերգից առաջ
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն
Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
Ստոլտենբերգը ժամանեց Երևան
Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ

ՀՅԴ-ն Քոչարյանի հետ, թե առանց Քոչարյանի, շանսեր չունի ընտրություններում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Արեգ Քոչինյանը։

– Նախօրեին ՀՅԴ-ն հայտարարեց, որ ԱԺ արտահերթ ընտրություններ լինելու դեպքում մասնակցելու է դրանց, թեև պատերազմի ավարտից հետո այս ողջ ընթացքում դեմ էին արտահերթ գործընթացներին: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և ՀՅԴ-ի շանսերն այս ընտրություններում:

– Այս վերջին հայտարարությունն ամբողջությամբ ՀՅԴ-ին բնորոշ ոգու մեջ է: Այսինքն՝ հայտարարել մի այլ բան, անել մի բան, հետո հայտարարել երրորդ բանը: Մյուս կողմից պետք է հասկանալ, որ իրենց ձեռքին չէ այդ որոշումը, իրենք չեն որոշում՝ մասնակցում են, թե չեն մասնակցում, կոալիցիայով են մասնակցում, թե առանց դրա: Շատ շուտով, երբ իրենց առաջին դեմքը պարզ կլինի, նաև հասկանալի կլինի, թե այդ որոշումն ով էր կայացնում, և արդյոք ՀՅԴ ԳՄ-ն որոշում կայացնելու հետ կապ ուներ, թե չուներ:

Եթե ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով մասնակցի ընտրություններին, նրանց շանսերը որքա՞ն կլինեն:

– Հիմա Քոչարյանի հետ կմասնակցի, թե առանց Քոչարյանի, ՀՅԴ-ն շանսեր չունի: Հնարավոր է՝ ինչ-ինչ պարագաներում Քոչարյանը շանսեր ունի, օրենքի սահմաններից դուրս գործողությունների դիմելու պարագայում ինչ-ինչ շանսեր կարող է ունենալ: Իսկ Դաշնակցությունը թե՛ մենակ, թե՛ Քոչարյանի հետ, թե՛ հին դեմքերով, թե՛ ռեբրենդինգ արած դեմքերով ոչ մի շանս չունի:

Ինչո՞ւ ՀՅԴ-ն որոշեց մասնակցել ընտրություններին, քաղաքական գործընթացներից դուրս չմնալու համա՞ր:

– Ինչպես ասացի՝ այդ որոշումն իրենք չեն կայացրել: Այդ որոշումն իրենց կուսակցական մարմինների դաշտում չի կայացվել:

– Այս պահին միայն ՀՀԿ-ն է, որ հստակ դեռ չի ասել՝ մասնակցելու են ընտրություններին, թե ոչ: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ խորհրդարան ունենալու հեռանկարի առջև ենք մենք կանգնած:

– Եթե նայենք, թե ինչ կուսակցություններ են հայտարարել, որ մասնակցելու են ընտրություններին և ինչ ձևաչափով են մասնակցելու, իրականում դեռևս ուրախանալու բան շատ քիչ ունենք: Չի բացառվում, որ մենք ունենանք անգամ ավելի վատ խորհրդարան, քան նախորդն էր: Ըստ էության, մենք գնալու ենք այն ճանապարհով, որ ունենալու ենք փողոցի իրավիճակը ուղղակի խորհրդարանում: Այսինքն՝ ունենալու ենք այդ երկփեղկված վիճակ՝ առանց որևէ բովանդակության, շատ անձնավորված, նույն փոխադարձ մեղադրանքները՝ կապիտուլյանտ, մերժվածներ, որը ոչ մի տեղ չի տանում: Միայն մեկ հույս կա այստեղ որոշակի, որը ես կապում եմ աջ թևի ուժերի հնարավոր միացման հետ: Որովհետև նրանք առանձին-առանձին թույլ են, որ կարողանան իմ ասած խորհրդարանի ձևաչափի վրա ռեալ ազդեցություն ունենան, բայց միավորման դեպքում, կարծում եմ, այդ հնարավորությունը կա: Հիմա իրենց աստեղային ժամն է, և նրանք կարող են փոխել իրավիճակը:

– Ռուսաստանն ինչպիսի՞ մասնակցություն կունենա այս ընտրություններին՝ հաշվի առնելով, որ Հայաստանում գնալով ավելի ու ավելի շատ ուժեր են մրցակցության մեջ մտնում Մոսկվային հաճոյանալու համար: Ռուսաստանը կունենա՞ նախընտրած քաղաքական ուժ կամ դաշինք:

– Այո, դուք ճիշտ եք, մեզ մոտ ինքնատիպ մի մրցավազք է, թե ով ավելի շատ կհաճոյանա Ռուսաստանին և թե ով Մոսկվայի կենտրոնական հատվածից կսկսի իր նախընտրական քարոզարշավը: Ըստ իս՝ եթե խոշոր հաշվով նայենք, Ռուսաստանի համար որոշ բացառություններ հանած, առանձնապես տարբերություն չկա, որովհետև որ թևն էլ որ ձևավորի իշխանությունը, Հայաստանը շատ խոր և համապարփակ, ըստ էության, աննախադեպ կախվածության մեջ է ընկել Ռուսաստանից: Դա հաշվի առնելով, չեմ կարծում, որ Ռուսաստանն առանձնապես շատ մեծ ներգրավվածություն կունենա այս ընտրություններում: Որոշ ուժեր կփորձեն ներկայացնել, որ կա ուժեղ ռուսական ներգրավվածություն՝ իրենց դիվիդենտներն ավելացնելու համար, բայց չեմ հավատում, որ ռուսները ավելի կարևոր գործեր չունեն:

Ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի ինքնավստահ հայտարարությունները, որ մասնակցելու են ու «կրելու են»: Որքանո՞վ դա իրականության հետ ընդհանրապես աղերս ունի:

– Ցանկացած թեկնածու էլ հո չի՞ ասելու, որ մասնակցում եմ, որ պարտվեմ: Բոլորն էլ ասում են, որ հաղթելու են: Ինքը ունի նաև ինչ-որ ոճ, որն ուժեղ տղամարդու ոճն է, մաչոյի ոճն է, և նա մնում է իր ամպլուայի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում