Tuesday, 19 03 2024
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ

Հայաստանը Սյունիքում մի քշեք անկյուն. ինչ է կատարվում

Վարչապետ Փաշինյանի Սյունիք այցը դարձյալ ուղեկցվել է մարզում  կազմակերպված բողոքի ակցիաներով: Հիշենք, որ դեռևս նախորդ տարի Փաշինյանի այցի փորձը ձախողվեց, որովհետև բողոքի ակցիայով փակվել էր ճանապարհը և Սիսիան հասած վարչապետը հանդիպեց տեղի բնակչության հետ ու վերադարձավ Երևան: Այժմ Նիկոլ Փաշինյանը այց է կատարել այսպես ասած անսպասելի, թեև այցի շարունակությունն ուղեկցվել է արդեն կազմակերպված բողոքի ակցիաներով: Այն, որ սյունեցիները ծանր պատերազմից հետո փոխված իրավիճակում ունեն Նիկոլ Փաշինյանից և նրա քաղաքական մեծամասնությունից ոչ միայն դժգոհության հիմնավոր պատճառներ, այլ պարզապես անվտանգային մտահոգության հիմքեր, անկասկած է: Բայց, արդյո՞ք բողոքի ակցիաները արտահայտում են այդ ամենը, թե՞ այդ հիմքերի առկայությունը պարզապես խաղարկվում է քաղաքական խմբային նպատակների համար, որոնք որևէ կապ չունեն Սյունիքի անվտանգության հետ: Այս հարցը մեղմ ասած բաց է, եթե իհարկե բաց ու ակնառու չէ հենց քաղաքական կամ ներքաղաքական բաղադրիչը: Բայց, ամբողջ հարցն այստեղ Սյունիքն է ու անվտանգությունը, Սյունիքի ճակատագիրը: Թեև, այդ հարցն անգամ ամբողջական և թերևս ճշգրիտ չէ, որովհետև մենք չունենք իրավունք Հայաստանի ճակատագիրը բաժանել Սյունիքի, Արցախի, Կոտայքի, Տավուշի կամ Արմավիրի, կամ որևէ այլ մարզի առանձին ճակատագրի:

Հայաստանի որևէ տարածք չունի առանձին ճակատագիր՝ կա Հայաստանի ճակատագիր, և Սյունիքի խնդիրը, ինչպես որևէ այլ հարց, կապվում է ու պետք է կապվի Հայաստանի ճակատագրի հետ: Իսկ Հայաստանի ճակատագրի հանդեպ մտահոգությունը պետք է պարտադրի, որպեսզի անվտանգային, տնտեսական, քաղաքական զարգացման խնդիրները բացարձակապես դուրս բերվեն ներքաղաքական մանիպուլյացիաների, հանրության անկեղծ մտահոգության վրա «քաղաքական մակաբուծությունների» փորձադաշտից: Սյունիքի հարցի շուրջ չի կարող լինել ներքին քաղաքականություն, այն դեպքում, երբ Հայաստանի այդ ռեգիոնի հարցը վերածվել է ռեգիոնալ ռազմա-քաղաքականության նոր «թիրախի», արցախյան պատերազմից հետո ակնհայտորեն դառնալով ռուս-թուրքական հարաբերության օրակարգի առանցքային հարցերից մեկը: Իսկ ռուս-թուրքական օրակարգում հայկական որևէ այդպիսի հարցի հայտնվելն իսկ անվտանգային լրջագույն մարտահրավեր է, որին արդյունավետ դիմագրավելու համար պահանջվում է ներքաղաքական կոնսոլիդացիա: Դա չի նշանակում, որ Սյունիքը պետք է լինի քաղաքական մրցակցությունից դուրս, որ Սյունիքում չպետք է լինի տարբեր քաղաքական ուժերի պայքար: Պարզապես, այդ ամենը պետք է լինի քաղաքական կոնկրետ բովանդակությունների շուրջ, իշխանությանն ուղղված շատ հստակ հարցերով, այդ հարցերի հիմք մտահոգությունների պատճառների, առիթների շուրջ շատ հստակ օրակարգերով, որոնց ձևավորմանն ու սպասարկմանը իհարկե պետք է ներգրավվեն նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը, իրենց մոտեցումներով և դրանց հանդեպ իրենց հստակ պատասխանատվությամբ, որոնք կներառեն խնդիրը հենց ռազմա-քաղաքական ռեգիոնալ համատեքստով, ուղղված լինելով այդ հարցն օրակարգ ներառած արտաքին դերակատարներին, մասնավորապես հենց Թուրքիային ու Ռուսաստանին: Որովհետև, եթե նրանց միջև ձևավորվի որևէ տրամաբանություն՝ «ավանդական սխեմաների» համատեքստում, այդ տրամաբանությունն իրագործելու հիմք, բազա դիտվելու է արդեն Հայաստանի ներքաղաքական մակարդակում հարցը լղոզելն ու մանիպուլյացնելը, անպատասխանատվության միջավայր ձևավորելը և այդ միջավայրի վրա արդեն Մոսկվա-Անկարա մակարդակում կայացված կամ կայացվելիք քաղաքական որոշումները դուրս գրելը:

Սյունիքում «անկյուն» է մղվում ոչ թե գործող իշխանությունը, այլ Հայաստանն իր քաղաքական սուբյեկտությամբ, որն անկասկած է անգամ պատերազմում կրած պարտությունից հետո: Ավելին, եթե Արցախի հարցում ուժային այդ կենտրոնները խաղացին «չճանաչվածության» և «Ադրբեջանի տարածք» լինելու իրենց մտահղացումների և «փաստարկների» վրա, Սյունիքի առումով նրանք զրկված են դրանց վրա խաղալու հնարավորությունից, քանի որ Սյունիքը միջազգայնորեն ճանաչված ՀՀ սահմանն է: Ըստ այդմ, Սյունիքում կարող են փորձել խաղալ մի կողմից հանրության ինքնապաշտպանության և անվտանգության անկեղծ մտահոգության, մյուս կողմից Հայաստանի ներքաղաքական «բնազդների» վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում