Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով Վրաստանում էր: Այս և այլ թեմաների շուրջ կզրուցենք:
Հայաստանն ու Վրաստանը ռեգիոնալ բնական դաշնակիցներ են: Չնայած երկու երկրների արտաքին քաղաքական և անվտանգային վեկտորների անհամադրելիությանը, նրանք ունեն ընդհանուր լրջագույն սպառնալիքներ ոչ միայն ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի հավակնությունների, այլ նաև ռեգիոնալ հարցերի կարգավորման ռուս-թուրքական ձևաչափի, որ փորձում են վերականգնել Մոսկվան և Անկարան:
Որքանով այս ընկալումը կա երկու երկների քաղաքական էլիտաների մոտ: Որովհետև և վրացի և հայ փարձագետները նշում են, որ հայ-վրացական հարաբերություններն ավելի շատ կենացների մակարդակով են: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Գևորգ Մելիքյանի հետ: