Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ

Այդ բոլոր նամակները շատ կարևոր են․ հուսով ենք Բայդենն իր դիրքորոշումը չի փոխել ու ապրիլի 24-ին կասի այդ բառը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը բաց նամակով դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Կոնգրեսականը նամակում հիշեցնում է, որ ընդամենը 5 օր հետո աշխարհը նշելու է Ցեղասպանության 106-րդ տարելիցը։ Այդ օրը լինելու է Բայդենի նախագահության առաջին ապրիլի 24-ը, որը, ըստ Շիֆի՝ լավ հնարավորություն է կատարելու Ցեղասպանությունը ճանաչելու խոստումը։

«Ամերիկայում ապրող հարյուրհազարավոր հայերի անունից, որոնք ցեղասպանությունը վերապրածների զավակներն ու թոռներն են, խնդրում եմ կատարեք Ձեր խոստումը․ ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»,- կոչ է արել Շիֆը եւ նշել, որ հարյուրհազարավոր որբ երեխաներ փրկվել են Մերձավոր Արեւելքի օգնության ամերիկյան կոմիտեի (Ամերկոմ) շնորհիվ, և  նրանց սերունդները կտրել են օվկիանոսը, որպեսզի նորից կառուցեն իրենց կյանքը Լոս Անջելեսում և այլուր։

«Դուք լավ գիտեք այդ ամենը և հենց դրա մասին էլ խոսել եք Ձեր նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Հիմա, որպես նախագահ, Ձեր ձեռքերում է տասնամյակների սխալներն ուղղելու հնարավորությունը։ Դրանով իմաստավորելով Ձեր նախորդ տարվա հայտարարությունը, որով ընդունել եք, որ «լռությունը մեղսակցություն է»,- մասնավորապես ասել է կոնգրեսականը։

Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի կարծիքով՝ակնկալիքները շատ մեծ են, որ նախագահ Բայդենը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ օգտագործելով հենց այդ տերմինը.«Իսկապես հույսերը շատ մեծ են, որ ապրիլի 24-ի իր ուղերձում կհնչի նման հայտարարություն։ Տարբեր տեղերից եմ լսում, որ նման բան տեղի կունենա։ Իհարկե 100 տոկոսով չեմ կարող ասել՝ մինչև ուղերձը չլինի, բայց մենք շատ բարձր ենք գնահատում այս ամենը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց  նա։

Վարդանյանի  խոսքերով՝ թե՛ Ադամ Շիֆի և թե՛ նմանատիպ այլ նախաձեռնությունները շատ օգտակար կարող են լինել.«Բոլոր ելույթները, նամակները, բոլոր կոնգրեսականների  խոսքերը… սրանք  շատ մեծ նշանակություն կարող են ունենալ։ Սա ցույց է տալիս, որ մարդիկ չեն մոռանում այդ կարևոր հարցի մասին։ Դա շատ մեծ տպավորություն է թողնում։ Հասարակ մարդը գրում է իր կոնգրեսականին կամ սենատորին՝ ասում, որ պետք է հաշվի առնվի այդ հարցը, պետք է հաստատվի Ցեղասպանությունը։ Այդ բոլոր նախաձեռնությունները շատ տպավորիչ են։ Իսկ առավել ևս այն դեպքում, երբ կոնգրեսականը նամակ է հղում նախագահին՝ մեծ ազդեցություն կարող է  ունենալ։ Նախագահ Բայդենն էլ  ժամանակին սենատոր է եղել, անցել այս ամենի միջով և ինքն էլ է տեսել այս ճանապարհը։ Նախագահ Բայդենը տարիներ շարունակ ընդունել է Հայոց Ցեղասպանությունը, չեմ կարծում, որ իր դիրքորոշումը փոխվել է ու նա այլ բան կասի հիմա»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նկատեց, որ թուրքական լոբբին թե՛ հիմա և թե՛ նախկինում ակտիվ աշխատանք է իրականացնում՝ կանխելու Հայոց Ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից.«Թուրքիան ակտիվ աշխատանք է տանում նաև տեռորիստական ակտեր, պատերազմներ իրականացնելու համար ու մարդիկ տեսնում են Անկարայի դեմքը։ Նա վստահելի դաշնակից չի կարող լինել ոչ մի երկրի համար՝ բացի Ադրբեջանից։ Ամերիկայում էլ ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ ժամանակն է հաստատել, որ այո՛ Ցեղասպանություն եղել է։ Թուրքիայի լոբբին ինչքան էլ ակտիվ լինի՝ այս տարի հուսով ենք, որ դա չի անցնի ու նախագահ Բայդենը պետք է անի այն, ինչը ճիշտ է ու մարդկային»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում