ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ընթացքում Ագարակում շրջում էր փողոցներում, շփվում քաղաքացիների հետ, սակայն քաղաքացիների մի խումբ փորձում էր խոչընդոտել վարչապետի տեղաշարժը՝ բարձր վանկարկումներով, քաշքշուկներով, հայհոյախառն արտահայտություններով: Փաշինյանը ի պատասխան այդ քաղաքացիների պահվածքի՝ մյուսներից ներողություն խնդրեց:
«Մենք ենք մեղավոր: Ներողություն եմ խնդրում բոլորիցդ սրա համար»,-ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք է այցելել ապրիլի 20-ի երեկոյան: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նախորդ օրը գիշերը լուսանկարներ էր հրապարակել Շուռնուխից, որոնցից երևում էր, որ Փաշինյանի հետ այցելել են մի քանի տներ: