Ինչպես հաղորդում է Haberturk հեռուստաալիքը, Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն նախատեսում է այցելել Ռուսաստան՝ քննարկելու թռիչքները վերսկսելու հնարավորությունը, երբ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարգավորվի:
«Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով Ռուսաստանի իշխանությունները որոշել են սահմանափակել թռիչքները, … այստեղ քաղաքականություն չկա: Այն բանից հետո, երբ կորոնավիրուսի դեպքերի թվերը կբարելավվեն … մենք զբոսաշրջության նախարարի հետ կմեկնենք Ռուսաստան”,- հաղորդել է նա։