ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության գործով դատավճռի հրապարակումից հետո պետության ղեկավար Ջո Բայդենի հետ համատեղ հայտարարությամբ է հանդես եկել, նշելով, որ երկիրը պետք է բարեփոխի քրեական արդարադատության համակարգը:
«Ռասայական անարդարությունը ոչ միայն սևամորթ կամ գունավոր ամերիկացիների խնդիրն է, այլ խնդիր է ամբողջ հասարակության համար … ինչը խանգարում է Միացյալ Նահանգներին իրագործել իր ներուժն ամբողջությամբ», – նշել է նա:
Հարիսը կոչ է արել Կոնգրեսին Ֆլոյդի անվան օրենք ընդունել, որով ձերբակալման ընթացքում սահմանափակվում են ոստիկանության լիազորությունները: