Tuesday, 19 03 2024
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ

Ապրիլի 24-ին ընդառաջ Ալիևի հերթական հոխորտանքը. Պուտինն ու Էրդողանը դարձյա՞լ միասին են

Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի և Հարավային Կովկասի խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ՝ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ դատապարտելով Հայաստանի հանդեպ ուժի կիրառման մասին Ալիևի հերթական հայտարարությունը: Բաքվի ղեկավարը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցք» կստանան կամ խաղաղ, կամ ուժով:

Ալիևի ռազմատենչ հայտարարությունները երբեք չեն եղել և չեն լինելու իրենց շարժառիթային հիմքում միատարր: Ավելին, դրանք թերևս երբեք չեն եղել և առավել ևս պատերազմից հետո չեն լինելու, այսպես ասած, ինքնիշխան հայտարարություններ: Ալիևի ռազմատենչության գլխավոր հովանավորը Էրդողանն է, երբեմն հովանավոր է նաև Ռուսաստանը, երբեմն Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ են հովանավորում այդ ռազմատենչ հռետորաբանությունը: Օրինակ՝ երբ Ալիևը հայտարարում է Զանգեզուրի «միջանցք» ուժով վերցնելու մասին, հարց է հնչում՝ Հայաստանի իշխանությունից բացի, ռեգիոնալ կայունության ու համակեցության հովանավորի կամ նախաձեռնողի դերը ստանձնած մեր ռազմավարական դաշնակիցը ասելու բան ունի՞, թե՞ ոչ: Ինչպե՞ս է Ռուսաստանը գնահատում Ալիևի հոխորտանքը: Որովհետև, Հայաստանից բացի, դա կա՛մ հոխորտանք է նաև Ռուսաստանի դեմ, կա՛մ, Ալիևից ու Էրդողանից բացի, դա նաև Ռուսաստանի հոխորտանքն է Հայաստանի դեմ, որից թերևս արտահերթ ընտրությունից առաջ ինչ-որ զիջում են ակնկալում կամ պահանջում Զանգեզուրի հարցում:

Ի դեպ, այդ համատեքստում ուշադրության է արժանի օրերս ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հայտարարությունը, թե իրենք ուզում են վստահ լինել Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցում: Մյուս կողմից՝ այդ հայտարարությունները ինքնին ոչինչ են, եթե ԱՄՆ-ը գործուն քաղաքականությամբ չի փորձելու ազդել ռեգիոնալ իրավիճակի և դրանում հաստատված ռուս-թուրքական ձևաչափային գերակայության վրա:

Այդ համատեքստում էլ հատկանշական է անցնող շաբաթներին Վաշինգտոնից եկած ազդակների համալիրը, որ վերաբերում է Ցեղասպանության ճանաչման հնարավորությանը, որովհետև այդ գործընթացը իսկապես կարող է լինել նաև հարավկովկասյան ռեգիոնում կայունության ապահովմանն ուղղված կարևոր քաղաքական ակտ, այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և ընդհանրապես հայկական անվտանգության համատեքստում: Միաժամանակ այդ ֆոնին, ապրիլի 24-ին ընդառաջ է նաև հատկանշական Ալիևի հերթական հոխորտանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում