Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Ֆրանսիայում ապրիլի 24-ին կանցկացվեն հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ

Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներն անցկացվելու են բազմամարդ: Չնայած համավարակին, Ֆրանսիայի հայ համայնքը նախատեսում է մեծ թվով մասնակիցներ ներգրավել՝ ընդգծելով պահանջատիրական ձեռնարկների կարևորությունը: «Արմենպրես»ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշեց, որ այժմ ընթանում են միջոցառումների կազմակերպման աշխատանքներ՝ կատարելով որոշ հստակեցումներ:

«Մենք կապի մեջ ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Պետք է աշխատենք, որ պատշաճ ձևով կազմակերպվեն Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները: Աշխատում ենք, որպեսզի ներկա լինեն կառավարության ներկայացուցիչները, Փարիզի քաղաքապետը, շրջանների ներկայացուցիչները, պատգամավորները: Անշուշտ, պահպանելու ենք հակահամաճարակային կանոնները: Հարգելով օրենքները՝ մենք պետք է կազմակերպենք ապրիլի 24-ի պահանջատիրական միջոցառումները: Չէինք կարող 2021 թվականի ապրիլի 24-ին լուռ մնալ»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Մուրադ Փափազյանի խոսքով, այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականին Արցախում հայերի դեմ, անընդունելի է և այդ ուղղությամբ կարևոր շեշտադրումները տեղ են գտնելու Ֆրանսիայում հայ համայնքի կազմակերպած միջոցառումներում, ներկայացուցիչների ելույթներում: Ադրբեջանի սանձազերծած պատերազմին Թուրքիայի մասնակցության, վերջինիս ծավալապաշտական քաղաքականության մասին, ըստ Մուրադ Փափազյանի, պետք է բարձրաձայնել, աշխատել, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունները:

«Ադրբեջանը պատերազմում հաջողություն գրանցեց, որովհետև Թուրքիան իր կողքին էր, ոչ միայն մասնագետներով, տեխնիկայով, այլև ջիհադիստներով: Պետք է շարունակել բարձրաձայնել, քննադատել, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի Թուրքիայի գործողությունները: Հանուն մեր զոհված երիտասարդների պետք է շարունակենք մեր պայքարը: Պետք է աշխատենք հանուն Արցախի վերականգնման: Սա կարևոր է, Արցախը պետք է վերագտնի իր հայկական սահմանները»,-նշեց Մուրադ Փափազյանը:

Ապրիլի 24-ին Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում է կազմակերպվելու կեսօրին՝ Կոմիտաս վարդապետի արձանի մոտ: Նախատեսված են պահանջատիրական երթեր տարբեր քաղաքներում, կլինեն հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Ֆրանսիան Հայոց ցեղասպանության հարցին անդրադարձել է տարբեր տարիներին

. Ազգային Ասամբլեա, օրինագիծ – 28 մայիսի, 1998թ.

 .Սենատ, օրինագիծ – 7 նոյեմբերի, 2000թ.

. Օրենք – 29 հունվարի, 2001թ.

. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթի՝ Ֆրանսիայի Սենատի կողմից հաստատում – 14 հոկտեմբերի, 2016թ.

.  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագիր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին – 10 ապրիլի, 2019թ:

Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն լինում են Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի միջոցառումներ, պահանջատիրական երթեր են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է աշխարհի մոտ երեք տասնյակ պետություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում