Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն լրագրողներին հայտնել է Ս-400 հրթիռային համակարգերի նոր մատակարարումների շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու մասին:
«Այժմ Պաշտպանության նախարարությունը և Թուրքիայի այլ գերատեսչություններ քննարկում են Ռուսաստանից ՀՕՊ համակարգերի երկրորդ գնդի գնման հարցը», – հաղորդել է նա:
Ինչ վերաբերում է այս հարցում ԱՄՆ դիրքորոշմանը, նախարարը ընդգծել է, որ Թուրքիային այս հրթիռային համակարգերը պետք են:
«Եթե Միացյալ Նահանգները ցանկանում էր, որ մեր երկիրը զենք գնի իրենցից, ապա պարզապես արժեր մատչելի գներ և ավելի լավ պայմաններ ապահովել», – ընդգծել է նա: