Իտալական Լեչե քաղաքի առողջապահական ծառայության ղեկավար Ռոդոլֆո Ռոլոն հաղորդել է, որ նորածին աղջկա մոտ կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերվել:
Աղջկան մայրը բժիշկ Ելենա Կոլիցին է, որը պատվաստվել էր հղիության յոթերորդ ամսում: Նա պատվաստվել է առանց կողմնակի բարդությունների: Երեխայի և մոր մոտ հայտնաբերված հակամարմինների մակարդակը նույնն է:
Ռոլոն այս արդյունքը «հրաշալի նորություն և ապագայի համար հույսի ուղերձ» է անվանել: