Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Միգրանտների մահակը Ռուսաստանի ձեռքին

Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է անօրինական միգրանտների դեմ պայքարի խստացումների մասին՝ սպառնալով, որ այդ հարցը չլուծելու դեպքում այն երկրները, որոնց քաղաքացի են ապօրինի միգրանտները, կպատժվեն ընդհուպ սահմանների փակմամբ: Այդ թեմայի շրջանակում հայտնի է դարձել, որ խոսք է գնում նաև Հայաստանից մոտ 60 հազար ապօրինի միգրանտների մասին: Հարցը ԱՊՀ երկրների առաջ բարձրացրել է ՌԴ ներքին գործերի փոխնախարարը ԱՊՀ շրջանակում հավաքի ժամանակ: Ռուսաստանում հետխորհրդային տարածությունից միգրանտների թեման աշխուժանում է պարբերաբար, տարբեր ասպեկտներով, տարբեր շեշտադրումներով: Միանգամայն հայտնի է, որ հետխորհրդային երկրների ճնշող մեծամասնության համար, բացառությամբ թերևս մերձբալթյան եռյակի, Ռուսաստանի աշխատանքային միգրացիայի հիմնական հասցեն է, որը փակվելու դեպքում կարող է լուրջ սոցիալական լարվածություն առաջանալ «ելման երկրում»: Մոսկվան էլ, պատկերացնելով այդ հանգամանքը, այն ներառել է իր քաղաքական զինանոց և, անկասկած է, որ պարբերաբար, ըստ անհրաժեշտության, այս կամ այն հետխորհրդային հանրապետության հետ հարաբերությունում Մոսկվան կիրառում է այդ քաղաքական խաղաքարտը: Իսկ Ռուսաստանի համար, որն ունի տնտեսա-տեխնոլոգիական գրավչության և արդիականության խնդիր, հետխորհրդային երկրների հետ հարաբերությունները հիմնականում կառուցվում են այդօրինակ տնտեսական մահակների միջոցով, երբ նպատակահարմար չէ դիմել ուղիղ անվտանգային մահակի: Ում դեմ է մահակը կիրառվում, կամ փորձ արվում կիրառել այս անգամ: Ըստ էության, Ռուսաստանը մեծ ու փոքր տարաբնույթ խնդիրեր ունի գործնականում բոլոր հետխորհրդային երկրների հետ:

Այստեղ, սակայն, դիտարկենք Հայաստանի հանգամանքը առանձին: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է: ԵԱՏՄ-ն, ինչպես հայտնի է, միասնական տնտեսական տարածք է, որի կազմում է հինգ երկիր՝ ՌԴ, Ղրղզստան, Ղազախստան, Բելառուս և Հայաստան: Այդ միությունը գործում է մոտ վեց տարի, բայց փաստորեն վեց տարի անց էլ այդ միասնական, ասել կուզի մեկ տնտեսական տարածությունում կա աշխատանքային միգրացիայի խնդիր, կան զանազան սահմանափակումներ, ու փաստորեն կա ապօրինի միգրանտների հարց: Այդ ամենը վկայում է, որ պարզապես չկա ԵԱՏՄ, կամ ավելի շուտ՝ Ռուսաստանի համար չկա նպատակահարմարություն ԵԱՏՄ-ն վերածել իրական տնտեսական միասնական տարածության, որովհետև այդ դեպքում անդամ մյուս երկրները կարող են որոշակիորեն զգալ տնտեսական էֆեկտը, իսկ Ռուսաստանը՝ կորցնել քաղաքական ճնշման որոշակի լծակներ կամ, այլ կերպ ասած՝ կարճանա Ռուսաստանի տնտեսա-քաղաքական մահակը: Դրա համար է նաև, որ Մոսկվան համառորեն դիմադրում է, օրինակ, ռազմավարական ապրանքների առևտրային հաշվարկը փոխադարձ արժույթներով իրականացնելուն, միասնական գազի գնագոյացման մեխանիզմ ձևավորելուն: Սա, իհարկե, Ռուսաստանի շահն է, և Մոսկվան փորձում է այն պաշտպանել և պահպանել լծակները որքան հնարավոր է երկար: Այլ հարց է, որ այդ ամենը հերթական անգամ ի ցույց է դնում, թե ինչ է իրականում Եվրասիական միություն ասվածը՝ առնվազն իր ներկայիս տեսքով: Եվ այդ համատեքստում նաև հատկանշական է, որ Հայաստանում, օրինակ, ներքաղաքական շրջանառության մեջ է փորձ արվում դնել ոչ թե եվրասիական ինտեգրացիան խորացնելու, այլ Ռուսաստանի հետ ինտեգրացիան խորացնելու գաղափար: Մինչդեռ դրանք տարբեր բաներ են, որքան էլ կարող է թվալ, թե նույնն են: Բանն այն է, որ ԵԱՏՄ ընդհանուր բնույթի հանդեպ վերաբերմունքով հանդերձ, եվրասիական ինտեգրացիայի խորացումը նշանակելու է հենց Ռուսաստանի առանձին տնտեսա-քաղաքական լծակների չեզոքացում կամ ազդեցիկության էական նվազեցում: Իսկ Ռուսաստանի հետ խոր ինտեգրացիա նշանակելու է հենց ՌԴ գերակայությամբ առկա անհավասարության խորացում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում