Friday, 19 04 2024
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու

Արքայազն Հարին խոսքից հե՞տ է կանգնել. նա փորձում է հաշտվել հոր հետ

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռը՝ արքայազն Հարին, որոշել է իր հոր՝ Չառլզի հետ կարգավորել հարաբերությունները Սասեքսի դուքսերի՝ Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցից հետո: Այդ մասին գրում է ՌԻԱ ՖԱՆ-ը:

Մարտի սկզբին Հարին եւ նրա կինը՝ Մեգանը, բացառիկ հարցազրույց են տվել Օփրա Ուինֆրիին, որտեղ Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչներին մեղադրել են ռասիզմի մեջ:

Նրանց խոսքով՝ թագավորական ընտանիքից ինչ-որ մեկը, բայց ոչ Եղիսաբեթ Երկրորդը կամ արքայազն Ֆիլիպը, անհանգստություն է հայտնել Մարքլի ապագա երեխայի մաշկի գույնի հարցում, եւ որ Մարքլի մոտ ժամանակ առ ժամանակ ինքնասպանության մտքեր են առաջացել:

Արքայազն Չառլզը չի կարողացել հանդուրժել որդու եւ հարսի հրապարակային վիրավորական ելույթը Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսնու՝ այժմ հանգուցյալ արքայազն Ֆիլիպի ծանր հիվանդության ժամանակաշրջանում:

The Mirror հրատարակության ինսայդերները պատմել են, որ Հարին փորձ է արել իր հոր հետ հաշտվել պապի մահվանից հետո: «Նա հորը խիստ անձնական նամակ է գրել, որպեսզի փորձի ամեն բան ուղղել, բայց լարվածությունը դեռեւս պահպանվում է: Իրավիճակը չի հաջողվել այնպես կարգավորել, ինչպես դա ցանկանում էր Հարին»,-նշել են Սասեքսի դուքսի շրջապատի աղբյուրները:

Նրանց խոսքով՝ արքայազնը Չառլզին բացատրել է, թե ինչ պատճառով է իր վրայից հանել թագավորական պարտականությունները, ինչպես նաեւ հավատացրել, որ կպահպանի հարգանքը միապետության եւ Բուքինգհեմյան պալատի նկատմամբ:

Արքայազն Ֆիլիպը վախճանվել է ապրիլի 9-ին, չհասնելով իր 100-ամյակին, որը լրանում է երկու ամիս հետո: Ավելի վաղ Ռադիո Sputnik-ը հաղորդել էր Լոնդոն չժամանելու Մարքլի որոշմանը Եղիսաբեթ Երկրորդի արձագանքի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում