Tuesday, 19 03 2024
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում
20:30
ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

Օնիկ Գասպարյան-իշխանություն «փոխհրաձգությունը» թաքցնում է ճշմարտությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։

Պարոն Նահապետյան, Գլխավոր շտաբի որոշ անդամների և քաղաքական իշխանության միջև հեռակա մենամարտը շարունակվում է։ Իշխանությունը շարունակում է տեքստեր, ձայնագրություններ հրապարակել Օնիկ Գասպարյանի վերաբերյալ, Գասպարյանն էլ իշխանությանը սթափության կոչ է անում՝ նշելով իրավիճակի վտանգավորությունը։ Դուք այս գործընթացը ո՞նց եք գնահատում։ Ի՞նչ վտանգներ է պարունակում այս ամենը։

– Իրենք, մասնավորապես կառավարող քաղաքական ուժը, շատ վատ բան են անում։ Իրենք նստած են փակ գաղտնի ինֆորմացիայի վրա, որ հատվածն ուզում եմ, հրապարակում, եթե դրա վերաբերյալ պատասխան հրապարակում լինի՝ քրեական գործ են հարուցելու։ Արդյունքում հանրությանը ռեալիթի շոուի տրամաբանության մեջ պահելու պրոցես է տանում իշխանությունը, որը քաղաքական մտքի ու միջավայրի դասական մանիպուլյացիա է։ Այդ կոմպրոմատների լեզուն, կտորների հրապարակումը, գաղտնի ինֆորմացիան որպես քաղաքական ազդեցության լծակ օգտագործելն ավելի բնորոշ է ավտորիտար քաղաքական համակարգերին։ Ժողովրդավարական համակարգերում ճշմարտությունը պարզվում և հասարակությանը ներկայացվում է ամբողջական։ Հետևաբար, ես չեմ մտնի այդ քաղաքական ձայնագրությունների դաշտ։ Ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները պետք է կարողանան գնահատական տալ պատերազմի ժամանակ երկիրը ռազմական և քաղաքական տեսանկյունից կառավարած անձանց շրջանակներին, որը հնարավոր է բացառապես ամբողջական տեղեկատվության հավաքման ու վերլուծության արդյունքում։ Ես հիմա որևէ վերլուծություն չեմ անի հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ, քանի դեռ պատերազմի պատճառների, ընթացքի ու հետևանքների վերաբերյալ քննության մաս չեն դարձել։

Ներկա գործընթացը, ձայնագրությունների հրապարակումը, դրան տրվող պատասխանները արդյո՞ք գործընթացներ չեն, որոնք շեղում են ճշմարտությունը իմանալու ճանապարհից։

– Բնականաբար։ Այստեղ պետք է նպատակը հասկանալ։ Նպատակ չկա ճշմարտությունը պարզել։

Ո՞վ նպատակ չունի՝ քաղաքական իշխանությո՞ւնը, թե՞ գեներալիտետը։

– Գեներալիտետի հարցը առանձին պետք է քննարկել ճշմարտության պարզման համատեքստում։ Քանի դեռ ճշմարտությունը հետազոտող մեխանիզմ չի ներդրվել, ես գեներալների մասին ոչ մի բառ չեմ խոսելու։ Մենք անհավասար պայմաններում ենք։ Եթե ես մի բան ասեմ, իրենք չեն կարող կանգնել և հրապարակային պատասխանել։

Բայց պատասխանում են։ Գեներալներից շատերը հարցազրույցներ են տալիս, պատասխանում եմ վարչապետին, ամեն մեկը իր իմացածն է պնդում։ Այնպես չէ, որ գեներալները կաշկանդված են։

– Քաղաքական խոսակցությունը մի բան է, այլ բան է փաստերի մակարդակում բարձրաձայնումները։ Հիմա եթե ես մի սուտ հորինեմ ու հրապարակեմ՝ իրենք չեն կարող կոնտրապացույցներ հրապարակել, քանի որ իրենց կդատեն դրա համար։ Հետևաբար, ես իրենց հետ որևէ բանավեճ չեմ վարելու, քանի դեռ համապատասխան մարմինը չի քննել նրանց գործողությունները անհատական և համակարգային տեսանկյունից և չի տվել գնահատական։ Երբ հասկանանք, թե ինչ է եղել, արդեն բանավեճն իմաստ կունենա։

Պարոն Նահապետյան, մի ամբողջ Գլխավոր շտաբ անհատական ստորագրություններով քաղաքական հայտարարություն արեց և անպատիժ մնաց, որևէ մեկի վերաբերյալ, անգամ փաստի առնչությամբ քրեական գործ չհարուցվեց։ Դուք կարծո՞ւմ եք, որ գեներալները կաշկանդված են ճշմարտությունը բացահայտելու հարցում։

– Գեներալներ հասկացությունը շատ լայն հասկացություն է։ Այս պահին քաղաքական մեկնաբանություններ տալիս են միայն Օնիկ Գասպարյանը և պաշտոնաթող գեներալներ Մովսես Հակոբյանը և Սամվել Բաբայանը։ Մարդիկ, որոնք այսօր բանակի անմիջական կառավարման մեջ չեն։ Բայց նրանք էլ տարբեր չափերով սահմանափակված են պետական գաղտնիքով։ Իսկ ով խախտում է այդ սահմանը՝ լավ չի անում։ Բայց դա էլ կապ չունի, ես նրանց մասին չեմ խոսի, իրենց ասածներին ու արածներին ոչ մի գնահատական չեմ տա, քանի դեռ չկա համալիր գնահատական, թե նրանցից ով ինչ է արել։ Եվ այդ գնահատականը տալու պատասխանատվությունը ՀՀ քաղաքական մեծամասնությանն է։ Նրանք պետք է այնպիսի մի մեխանիզմ նախաձեռնեն, որի վրա իրենք հեգեմոն ազդեցություն չեն ունենա փաստերը քննելու ժամանակ։

Քննիչ հանձնաժողովը չի՞ կարող նման մարմին լինել։

– Քննիչ հանձնաժողովը պառլամենտական մարմին է, և իրենք մեծամասնություն են և ղեկավարելու են մեծամասնության մեջ։ Բայց իրականում իրենք չեն կարող իրենց վերաբերյալ ճշմարտությունը պարզող հանձնաժողով ստեղծել։ Դա ապարդյուն աշխատանք է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում