Saturday, 20 04 2024
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ

«ԲԴԽ-ում մթնոլորտի լարվածություն կա, բայց կոնֆլիկտային վիճակներ չկան ու չեն լինի»

Բարձրագույն դատական խորհուրդը երեկ ևս չկարողացավ ընտրել Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնի համար անհրաժեշտ երեք թեկնածուներին։

Հիշեցնենք, որ Վճռաբեկում թափուր հաստիք էր առաջացել Վարդան Ավանեսյանի թոշակի գնալուց հետո։ ԲԴԽ-ն պետք է առաջադրված թեկնածուներից 3-ին ընտրի ու ներկայացնի խորհրդարանին, որտեղ էլ պատգամավորների ձայների  2/3-ով կընտրվի Վճռաբեկ դատարանի դատավոր։ Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնի համար առաջադրվել էին 4 դատավոր՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը, Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանը, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանը։

Նշենք, որ ԲԴԽ-ն երկու անգամ արդեն չի կարողացել ԱԺ-ին ներկայացնել անհրաժեշտ երեք թեկնածուներին։ Երեկ՝ նույնպես։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սա սովորական աշխատանքային գործընթաց է և բնավ պայմանավորված չէ ԲԴԽ-ում առկա լարված մթնոլորտով: «Արդեն երրորդ անգամ է, որ չենք կարողանում ընտրել նույն պաշտոնի համար անհրաժեշ երեք թեկնածուներին։ Ուղղակի 3-հոգանոց ցուցակ պետք է մենք ներկայացնենք, բաց երեք թեկնածու չեն ստանում բավարար 6 ձայն։ Ընտրությունը այնքան կշարունակվի, մինչև կլինեն այնպիսի թեկնածուներ, որ մենք նրանցից երեքին 6 ձայն տանք»,- ասաց Բեքմեզյանը՝ ավելացնելով, որ ընտրության ժամանակ մի քանի թեկնածու նույնն է, բայց մյուս թեկնածուները փոփոխվում են։

Նշենք, որ վերջին շրջանում Բարձրագույն դատական խորհրդում բավական լարված իրավիճակ է՝ պայմանավորված ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործով, որի շրջանակներում Վարդազարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցված են, և ԲԴԽ նախագահի պարտականությունները իրականացնում է ԲԴԽ իրավաբան գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանը։

Բեքմեզյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ստեղծված իրավիճակում ինչ-որ տեղ կարելի է  ասել, որ լարվածություն կա, բայց դա այն լարվածությունը չէ, որը թույլ չի տալիս աշխատել: «Աշխատանքի արդյունավետության վրա ոչ մի կերպ չի ազդում այդ լարվածությունը, աշխատանքային մթնոլորտ կա։ Կա նաև տհաճ պահ՝ կապված քրեական գործի հետ, բայց մենք աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել»,- ասաց Բեքմեզյանը։

Մեր հարցին՝ համակարծի՞ք է մամուլում շրջանառվող տեղեկության հետ, թե ԲԴԽ-ում տեղի ունեցողը քաղաքական ճնշման հետևանք է, քանի որ քաղաքական իշխանությունը ամեն կերպ փորձում է ազատվել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանից, Բեքմեզյանը պատասխանեց. «Ես ինձ վրա բացառապես որևէ քաղաքական ճնշում չեմ տեսնում։ Իսկ գործընթացի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, քանի որ քրեական գործի նյութերին ծանոթ չեմ։ Հետևաբար ոչինչ չեմ կարող ասել»։

ԲԴԽ անդամը անդրադարձավ նաև Վարդազարյանի լիազորությունների կասեցման քվեարկությանը։ Նա նշեց, որ օրենքը հստակ է սահմանում, որ լիազորությունները պետք է կասեցվեն և կասեցվում են ԲԴԽ անդամների որոշմամբ։ Հետևաբար իրենք ընդամենը իրենց պարտականությունն են կատարել ու խորհրդով որոշում են կայացրել: «Օրենքը նախատեսում է, որ խորհրդի որոշմամբ լիազորությունները կասեցվում են։ Ընդ որում, օրենքում նույնացվում են քրեական հետապնդումն ու ազատությունից զրկելու դեպքերը։ Հետևաբար խորհուրդը պետք է նման որոշում կայացներ։ Հիմա կարող են ասել՝ խորհուրդը կարող է նման որոշում չկայացնել, բայց ես դրա հետ համաձայն չեմ։ Եթե հիմա մենք դատավորի լիազորությունները չկասեցնենք, ապա նրան մակագրվելու են գործեր, դատական նիստեր կնշանակվեն։ Եվ հետո, չեմ կարծում, որ նորմալ է, երբ գործը քննում է դատավոր, որի վերաբերյալ քրեական հետապնդում կա, ու դեռ չգիտենք, թե դա ինչով է ավարտվելու։ Հնարավոր է վաղը չէ մյուս օրը պարզվի, որ այդ դատավորը իսկապես մեղավոր է, և նրա նկատմամբ մեղադրական դատական ակտ լինի։ Հետևաբար մենք չենք կարող արդարադատությունը նման ռիսկի տակ դնել»,- ասաց Բեքմեզյանը։

Ինչ վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի հետ աշխատանքին, ապա ԲԴԽ անդամն ասաց, որ ԲԴԽ-ում երբևէ կոնֆլիկտային իրավիճակներ չեն լինում և չեն էլ լինի։ «Լինում են քննարկումներ, հնչում են որոշակի տարաձայնություններ, ինչը նորմալ է, և վերջում գալիս ենք կա՛մ ընդհանուր հայտարարի, կա՛մ քվեարկության ենք դնում հարցը, և որոշումը կամ ընդունվում է, կամ՝ ոչ»,- եզրափակեց Գրիգոր Բեքմեզյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում