Tuesday, 19 03 2024
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան

Իսկ ինչո՞ւ Ռուսաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ միասին օտարեց Հադրութն ու Շուշին մեզանից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, Ռուսաստանը միացավ թուրքերին ու ադրբեջանցիներին՝ դեմ ու ձեռնպահ քվեարկելով  հայ ռազմագերիների հարցը ԵԽԽՎ օրակարգում ներառելուն: Ինչո՞ւ։

– Ես էլ մի հարց տամ՝ ինչո՞ւ Ռուսաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միասին Շուշին ու  Հադրութը օտարեց մեզանից։ Եթե այդ հարցի պատասխանը գտնենք, մյուս հարցերի պատասխաններն էլ կլինեն։

– Ձեր կարծիքով՝ Հայաստանը սրանից պե՞տք է հետևություններ անի։

– Փորձենք վերլուծել, թե ինչ կատարվեց։ Բոլորը սպասում էին, որ Ադրբեջանի վեց պատվիրակները դեմ են քվեարկելու, սպասվում էր նաև, որ Թուրքիայի պատվիրակության զգալի մասն էլ է դեմ քվեարկելու։ Բայց Թուրքիայի 4 պատվիրակները ձեռնպահ քվեարկեցին, նույնիսկ մեկ պատվիրակ հօգուտ մեզ քվեարկեց, 7-ը՝ դեմ։ Սա շատ սպասելի էր, ավելին՝ ես սպասում էի, որ Թուրքիայից շատ ավելի դեմ քվեարկողներ կլինեն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, անկեղծ ասած, ինձ չի զարմացնում, որ Ռուսաստանի հինգ պատվիրակներ դեմ են քվեարկել, այդ թվում՝ ՌԴ պատվիրակության ղեկավարը։ Առաջին պատճառն այն էր, որ մենք ակտիվ աշխատանք չենք իրականացրել։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ միջպառլամենտական համագործակցություն գրեթե չկա։ Միգուցե  մեկ-երկու անգամ ֆորմալ հանդիպումներ են եղել, բայց  քաղաքական աշխատանք Ռուսաստանի պատվիրակության հետ չի տարվել, ու արդյունքն էլ քվեարկությունն էր։ Հարցն այն չէ, որ հինգը մեր դեմ քվեարկեցին։ Ի վերջո, նրանք պատգամավորներ են, կառավարություն չեն ներկայացնում։ Բայց Ռուսաստանի պատվիրակությունը 18-հոգանոց է, և չգտնվեց մեկը, որը կողմ կքվեարկեր։ Դա նշանակում է, որ  աշխատանք առհասարակ չի տարվել։

Երկրորդը՝ իսկապես այսօր Ռուսաստանի քաղաքականությունը մեր քաղաքականության հետ չի համընկնում։ Ես շատ զարմացած եմ, որ անընդհատ գտնվում են ուժեր՝ թե՛ նախկիններից ու թե՛ նորերից, ովքեր ասում են, որ Ռուսաստանը մեր գլխավոր ռազմավարական գործընկերն է։ Մյուս կարևոր հանգամանքն ամենամտահոգիչն է։ Մեր պատվիրակությունը ԵԽԽՎ-ում  մեծամասամբ  պրոռուսական քայլեր է անում, և դա մեծ գաղտնիք չէ։ Մեր պատվիրակության ելույթները շատ հայտնի են, մարդիկ տևական ժամանակ պայքարում էին, որ Ռուսաստանի մանդատը վերականգնվի։  Պայքարողների առաջին պլանում Հայաստանն էր, երկրորդում նոր՝ Ռուսաստանը։ Ինձ մտահոգողը հենց դա է։ Անընդհատ Պուտինին հաճոյանալու ելույթներ՝ ընդդեմ Նավալնու։ Ու բոլորովին նշանակություն չունի, թե որ քաղաքական ուժից են նման ելույթներ ունեցողները՝ իշխո՞ղ քաղաքական ուժից, թե՞ ընդդիմությունից։ Ես արձանագրում եմ, որ այդ ելույթների մեծ մասը պրոռուսական էր ու Ռուսաստանի շահերը սպասարկող։ Հիմա ես չեմ հասկանում՝ դուք պրոռուսական քայլեր եք անում, բայց Ռուսաստանը դա չի գնահատում։ Այն փաստը, որ պատվիրակությունը շատ հարցերում հօգուտ Ռուսաստանի  քվեարկել է  հենց ԵԽԽՎ-ում՝ նաև իրենց լիազորությունները վերականգնելու հարցում, պետք է արժանանար համապատասխան վերաբերմունքի նաև Ռուսաստանի կողմից։ Եթե մենք այդքան աջակցել ենք իրենց, գոնե մեկը թող հօգուտ մեզ քվեարկեր։ Տեսաք, որ Թուրքիայում գտնվեց մի այդպիսի պատգամավոր, ապշեցուցիչ է, որ Ռուսաստանում չգտնվեց։

– Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչները Ռուսաստանի այդ քայլը բացատրում են նրանով, որ եթե Ռուսաստանը  որպես  անվտանգության երաշխավոր հարցը տեղափոխեր ԵԽԽՎ օրակարգ, կնշանակեր, որ ընդունում է  գերիների հարցում իր անկարողությունը։ Այդ բացատրությունն ընդունելի՞ է։

Ո՛չ, այդ բացատրությունն ընդունելի չէ մի շարք պատճառներով։ Առաջինը՝ դա պառլամենտական ասամբլեա է, կառավարությունների հետ կապ չունի։ Եթե խոսքը գնար կառավարության քվեարկության մասին՝ ինչ-որ չափով դա կարելի էր հասկանալ։ Բայց սա պառլամենտական քվեարկություն է, որտեղ Ռուսաստանը ներկայացված է երեք-չորս խմբակցություններով, մի՞թե այլ  խմբակցությունից որևէ մեկը չէր կարող հօգուտ մեզ քվեարկել։ Սա խորհրդարանական վեհաժողով է, կառավարություն չէ։ Այստեղ ընդամենը պատգամավորներ են, որտեղ բոլորը, առանց բացառության, իրենց խղճի առաջ են քվեարկում։ Մենք ասում էինք, որ Եվրոպան ու Միացյալ Նահանգները հօգուտ մեզ են գործում։ Տեսա՞ք, որ Եվրոպայից  որևէ մեկը մեր դեմ հանդես չեկավ։ Հօգուտ մեզ քվեարկող 93-ը եվրոպական երկրներից էին, միայն մեկը՝ Թուրքիայից։ Միտքս այն է, որ նման  հարցերն են ցույց տալիս, թե ով է քո բարեկամը, ով՝ ոչ։ Իհարկե, տարբեր բացատրություններ կարող են հնչել։ Նույնիսկ եթե վաղը Ցեղասպանություն լինի, կարելի է բացատրել, թե ինչու Ռուսաստանը մեզ չաջակցեց։ Միշտ կարելի է գտնել արգումենտներ, բայց դրանք այս դեպքում չեն անցնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում