Saturday, 08 05 2021
Նախկինների վերադարձից սարսափած իշխանությունները նախկինների կադրերին նոր պաշտոններ են տալիս. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն առանձին-առանձին հանդիպումներ է ունենում թիմակիցների հետ. ումից են գոհ և դժգոհ. «Ժողովուրդ»
01:00
Բելառուսը ստեղծել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը
00:50
Պուտինն ու Նեթանյահուն խոստացել են շարունակել երկխոսությունը
Երևանում 36-ամյա կինը ավտոմեքենայի մեջ վիճաբանել է ծանոթ տղամարդու հետ, ապա ատրճանակից կրակոցներ արձակել
00:30
Sputnik V-ի արտադրությունը Բրազիլիայում կսկսվի առանց կարգավորումների հաստատման սպասելու
ՀՀ ՊՆ-ում նշել են Պաշտպանության կոմիտեի կազմավորման 30-ամյակը
Վրաստանում պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակման 300 դեպք է գրանցվել
00:00
Ջո Բայդենը վստահ է Վլադիմիր Պուտինի հետ իր հադիպումը կազմակերպելու հարցում
Թուրքիայի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Սաուդյան Արաբիա․Bloomberg
23:40
Ավստրալիայի հարավում 6.0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել
23:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ամեն գնով կանխել նոր Սառը պատերազմը
Երևանում ֆիքսվել է նման երևույթ, որը օդերևութաբանության մեջ կոչվում է ԳԱԼՈ. Սուրենյանը լուսանկար է հրապարակել
2021-ի ապրիլին Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալները ռեկորդային նվազում են գրանցել
Թուրքիան հայտարարել է F-35-ի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսություն սկսելու մասին
22:50
Changzheng-5B չկառավարվող հրթիռի բեկորները կայրվեն մթնոլորտում․ Չինաստանի ԱԳՆ
22:40
Մյանմայում հարձակվել են գազատարը պահպանողների վրա
«Մենք գաղութ երկիր չենք»․Թուրքիայի նախկին արտգործնախարարը քննադատել է Չավուշօղլուին
22:20
Հրապարակվել է չկառավարվող չինական հրթիռի լուսանկարը
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը դատապարտել է հայկական գերեզմանատան նկատմամբ վանդալիզմը Յարոսլավլում
Թուրքիայի ՊՆ-ն օգտագործել է «ցեղասպանություն» բառն՝ արձագանքելով Լատվիայի որոշմանը, ապա՝ ջնջել գրառումը
Լատվիայում ՀՀ դեսպանատունը մեծ աշխատանք է կատարել․ Թուրքիան փորձում էր տապալել գործընթացը
Քրեական կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար
Ցավում եմ առաջին նախագահի հետ տեղի ունեցող ողբերգության համար․ Վահագն Հովակիմյան
Արցախի ՄԻՊ-ն առցանց հանդիպել է Քաշաթաղի շրջանի ներկայացուցիչների հետ
Մարտի 1-ի գործով Քոչարյանի մեղադրանքը հստակ չի եղել, պատասխանատուն Գլխավոր դատախազն է
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՀՀ ՊՆ
Բաքվում շտապ օգնության բժիշկները գործադուլ են հայտարարել խոստացված աշխատավարձները չվճարելու համար
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր
Պարգևատրվել են ՊՆ ՌՈ մի շարք աշխատակիցներ

Ձին կարելի է փոխարինել կովով, բայց խոսքը մարդկային կյանքերի մասին է. հիմարություն է ասել՝ գերիները կվերադարձվեն ԵԱՏՄ անդամակցության դիմաց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

– Պարոն Տարասով, հայկական համացանցում ակտիվորեն քննարկվում է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի հայտարարություններն առ այն, թե Ռուսաստանն օգնեց Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը, և հիմա հերթը Բաքվինն է ՝անդամակցել ԵԱՏՄ-ին։ Ի՞նչ հեռանկարներ կան Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամակցության հետ կապված։

Այն, որ Մոսկվայի ու  ԵԱՏՄ մյուս անդամների, այդ թվում՝ Բելառուսի  միջև բանակցություններ են գնում, ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Գիտեք նաև, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն էլ օրերս Բաքվում էր, և քննարկումներ են ընթանում։ Բանակցությունների մանրամասները հայտնի չեն՝ ինչ պայմաններում, երբ է հնարավոր անդամակցել ԵԱՏՄ-ին։ Ադրբեջանի անդամակցությունը  ԵԱՏՄ-ին որոշակի նշանակություն կունենա Ադրբեջանի արտաքին քաղաքական կողմնորոշման իմաստով՝ դեպի Ռուսաստան ուղղվելու հետ կապված։ Կփոխվի նաև Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների որակը,  այդ հարաբերությունները բոլորովին այլ բնույթ կստանան։ Հայտնի է նաև, որ ԵԱՏՄ անդամ է նաև Հայաստանը, և ըստ կանոնադրության՝ Հայաստանը կարող է արգելակել Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Բայց հարցն այն է՝ ինչո՞ւ անի։ Անցյալ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ պատերազմը կանգնեցնելու  հետ կապված, գործում է։ Փաշինյանը հայտարարում է, որ անհրաժեշտ է կոմունիկացիաների ապաշրջափակում։ Սա նշան է այն բանի, որ Հայաստանը կարող է տալ իր համաձայնությունը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը։

Հիմա հարց է՝ ինչ մասնակցություն կունենա Ղարաբաղը, երևի թե հիմա քննարկվում են դրա մանրամասները, որոնք մեզ հայտնի չեն։ Ղարաբաղը դիտարկվում է որպես առանձին անկլավ՝ իր առանձին կարգավիճակով։ Ղարաբաղը կարող է լինել Հայաստանի կազմում անկախ պետության կարգավիճակով, ունենալ այնպիսի կարգավիճակ, ինչպիսին, օրինակ, Սան Մարինոն է։ Սա իմ անձնական կարծիքն է, բայց նմանատիպ հարցեր քննարկվում են։ Թե ինչ կլինի իրականում՝ պարզ կլինի այն բանից հետո, երբ  քննարկումներ ընթանան Բաքվի ու Երևանի միջև՝ ամենաբարձր մակարդակով։ Ես նկատի ունեմ Ալիև-Փաշինյան մակարդակը։ Ալիևը  վերջին շրջանում պոզիտիվ հայտարարություններ է անում, հայտարարում է, որ անհրաժեշտ է  խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Ակտիվանում է նաև Մինսկի խումբը, բայց դեռ չի փոխել իր օրակարգը, աշխատում է այնպես, կարծես դեռ ոչինչ չի եղել։ Չնայած նրան առաջարկում են զբաղվել հումանիտար հարցերով, նա նաև առաջ է  քաշում կարգավիճակի հարցը։ Տարբեր հարցեր են քննարկվում այժմ, բայց հստակ ասել, որ կողմերը կհանգեն այս կամ այն սցենարին՝ վաղաժամ է։

– Հետաքրքիր է նաև այն մոտեցումը, որ ըստ Դուգինի՝ Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը, և հիմա Ադրբեջանը պետք է փաստորեն պարտքերը փակի՝ անդամագրվելով ԵԱՏՄ-ին։

– Ես կարող եմ ասել հետևյալը։ Ես չեմ  ուզում գովաբանել Ռուսաստանին, բայց ի տարբերություն Արևմուտքի ու այլ երկրների՝ մեզ մոտ  մամուլը շատ ժողովրդավար է։ Դուք կարող եք կարդալ ամենատարբեր հայտարարություններ, տարբեր կարծիքներ փորձագետների կողմից, քաղաքական  գործիչների հայտարարություններ, բայց նրանք չեն ներկայացնում իշխանությունը։ Եթե  ամեն նման հայտարարության հետ դիսկուրսի մեջ մտնենք, ապա ժամանակը չի հերիքի։

– Հնարավո՞ր է Հայաստանը առաջ քաշի ռազմագերիների վերադարձի հարցը՝ Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության դիմաց։

– Ես մարդկայնորեն կարող եմ ասել, որ  ռազմագերիների հարցն անձամբ իմ մեջ բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Եթե հայերն ասում են, որ Ադրբեջանում կան ռազմագերիներ՝ նշանակում է, որ նման ինֆորմացիա ունեն։ Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր ստորագրելուց հետո պահում ռազմագերիներին՝ ինձ համար անհասկանալի է։ Ենթադրել, որ ռազմագերիների  վերադարձը պետք է կապել Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամակցության հետ, հիմարություն է։ Կարելի է  ձին փոխարինել կովով կամ ոչխարով, բայց հարցը մարդկային կյանքերի մասին է։ Մարդկայնորեն պետք է այդ մարդկանց տուն ուղարկել, փառք Աստծու, որ նրանք ողջ են մնացել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});