Այսօր ԵԽԽՎ լիագումար նսիտում Երևանի ժամանակով ժամը 18.00-ին քննարկվելու է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Նրանց թիվը տարբեր տվյալներով հասնում է մոտ 200-ի։ Երեկ ռազմագերիների հարցը օրակարգ էր մտել ձայների 93 «կողմ», 21 «դեմ» և 18 «ձեռնպահ» հարաբերակցությամբ։ Դեմ էին քվեարկել Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակները, նաև Ռուսաստանի 5 պատգամավոր՝ Իրինա Ռոդնինան, Նիկոլայ Ռժակը, Յուրի Օլենիկովը, Սերգեյ Պախոմովն ու Լեոնիդ Սլուցկին։ Դեմ էին քվեարկել նաև մեկական պատգամավորներ Սերբիայից ու Հունգարիայից։ Ռուսաստանից 7 պատգամավոր էլ ձեռնպահ էր քվեարկել։ ԵԽԽՎ-ում քվեարկությունների արդյունքների հրապարակումից հետո լայն բանավեճ է ծավալվել հատկապես ռուս պատվիրակների քվեարկության շուրջ, քննարկվել և շահարկվել է այն հարցը, թե արդյոք բոլոր՝ հրատապ և ընթացիկ հարցերի քվեարկությունն իրականացվել է մեկ փաթեթով, թե առանձին։ Սակայն Հայ ռազմագերիների հարցը քվեարկության է դրվել առանձին։ Ըստ այդմ՝ ԵԽԽՎ կայքում ընթացիկ հարցով քվեարկությունը վերաբերել է միայն հայ ռազմագերիների հարցին, որով ռուս պատվիրակների մեծ մասը դեմ է քվեարկել, մի մասն էլ՝ ձեռնպահ է մնացել։ Հարցի առնչությմաբ Առաջին լրատվական զրուցել է քաղաքական վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի հետ։