Նախօրեին ԵԽԽՎ-ում քվեարկությամբ օրակարգ մտավ հայ ռազմագերիների վերադարձի հարցը: Ռուսաստանի պատվիրակությունը դեմ ու ձեռնպահ քվեարկեց հայ գերիների հարցը ԵԽԽՎ օրակարգ մտցնելու նախաձեռնությանը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով Ռուսաստանն է գերիների վերադարձի անմիջական պատասխանատուն և երաշխավորը և քվեարկության նման պատկեր։ Հասկանալի է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի պահվածքի տրամաբանությունը։ Ռուսաստանն ինչ հաշվարկներ է արել։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Օռբելի» կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանի հետ: