Կոլումբիայի ԱԳՆ-ն ապրիլի 19-ին ռուսական Իլ-96 ինքնաթիռների կողմից երկրի օդային տարածքը խախտելու հետ կապված բողոքի նոտա է հանձնել Բոգոտայում ՌԴ դեսպան Նիկոլայ Թավդումաձեին: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Կոլումբիայի ԱԳՆ ղեկավար Կլաուդիա Բլումը:
Բլումը նշել է, որ երկրի կառավարությունը բողոք է հայտնել կրկնվող իրավիճակների հետ կապված, երբ ռուսական ինքնաթիռներն իբր չեն կատարել Կոլումբիայի ավիացիոն իշխանությունների թույլտվություններում նշված պայմանները:
Նրա խոսքով, ռուսաստանցի դիվանագետին հաղորդել են Ռուսաստանի կառավարության արագ արձագանքի կարևորության և Կոլումբիայի օդային տարածքի լուրջ և կանոնավոր խախտումները չկրկնելու վերաբերյալ նրանց երաշխիքների անհրաժեշտության մասին: