Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների լույսի ներքո Ռուսաստանի եւ Չինաստանի մերձեցման մասին: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 20-ին՝ տեսակապով դիմելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի մասնակիցներին:
Մերկելը կարծում է, որ, չնայած Մոսկվայի հետ հարաբերություններում առկա տարաձայնություններին, անհրաժեշտ է պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ: «Մենք պետք է մնանք երկխոսության մեջ»,- ասել է Մերելը: Ըստ որում, նա խոստովանել է, որ այժմ «կան շատ հակամարտություններ, որոնք բարդացնում են հարաբերությունները» Ռուսաստանի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: