Պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի հարավում Զաբուլի նահանգի նահանգապետի նստավայրում, մի քանի մարդ տուժել է: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է տարածաշրջանի ղեկավարի գրասենյակի մի աղբյուր:
«Պայթյունը տեղի է ունեցել Զաբուլի նահանգի նահանգապետի պալատում… պայթյունն ուղղված է եղել նահանգի խորհրդի նախագահ Աթաջան Հաքի Բայանի դեմ, որը, ինչպես նաեւ մի քանի այլ մարդիկ, տուժել է»,- հայտարարել է աղբյուրը: Նա հավելել է, որ մանրամասները կհայտնեն ավելի ուշ: