Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Ցունամի»՝ համաշխարհային ֆուտբոլում. Սուպերլիգայի ազդեցությունը հայկական թիմերի վրա

Այն, ինչ տեղի է ունենում համաշխարհային ֆուտբոլում, ոչ այլ ինչ է, քան կոլապս։ Հիշեցնենք, որ երեկ եվրոպական 12 ակումբներ համաձայնության եկան Սուպերլիգա ստեղծելու գաղափարի շուրջ: Հիմնադիրներ ակումբներն են «Ռեալը», «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Միլանը», «Ինտերը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Արսենալը», «Չելսին» և «Տոտենհեմը»: Սուպերլիգայի նախաձեռնողներն են Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին և «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Գլեյզեր եղբայրները: Մասնակից ակումբները նախնական կստանան 89-310 միլիոն եվրո: Սուպերլիգան իրենից կներկայացնի 20 թիմերից կազմված մրցաշար, որոնցից 15-ը կլինեն անփոխարինելի ակումբներ: Մյուս 5 թիմերը իրավունք կստանան մասնակցելու մրցաշարին՝ հաղթահարելով որակավորման փուլը:

Մրցաշարի մեկնարկը նախատեսվում է սույն թվականի օգոստոսին։ Մասնակիցները բաժանվելու են երկու խմբի՝ յուրաքանչյուրում 10 ակումբ։ Յուրաքանչյուր ակումբ կանցկացնի 5-ական տնային և արտագնա հանդիպում, իսկ խմբի լավագույն 3 թիմերը կնվաճեն մրցաշարի 1/4 եզրափակչի ուղեգիր։ Խմբերում 4-5-րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբներն էլ միմյանց միջև կպարզեն քառորդ եզրափակչի վերջին երկու մասնակիցներին՝ անցկացնելով լրացուցիչ հանդիպումներ։ Մրցաշարի փլեյ-օֆ փուլն անցկացվելու է երկխաղային համակարգով, իսկ եզրափակիչ խաղը կայանալու է յուրաքանչյուր տարվա մայիսի վերջին՝ մեկխաղյա դիմակայությամբ՝ չեզոք մարզադաշտում։

Սուպերլիգա ստեղծելու նախաձեռնությունը բավական կոշտ արձագանք է ստացել ոչ միայն ֆուտբոլային գերատեսչությունների շրջանակում։ Սուպերլիգայի ստեղծմանը արդեն իսկ դեմ են արտահայտվել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և այլ քաղաքական գործիչներ։ Երեկ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ «Այն ֆուտբոլիստները, որոնք հանդես կգան Սուպերլիգայում, իրավունք չեն ստանա մասնակցելու Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Նրանք չեն կարողանա ներկայացնել իրենց հավաքականները: ՈՒԵՖԱ-ն և աշխարհը կհամախմբվեն այդ սարսափելի առաջարկի դեմ, որն առաջարկել են մի քանի ֆուտբոլային ակումբներ, որի հիմքում ագահությունն է»,- նշել էր Չեֆերինը։

ՈՒԵՖԱ-ն ապրիլի 23-ին քննարկելու է Սուպերլիգայի հիմնադիր ակումբների՝ «Ռեալ», «Մանչեսթեր Սիթի» և «Չելսի», Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում մնալ-չմնալու հարցը: Նշված ակումբները Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչում են։ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Յեսպեր Մելերը հայտնել է, որ արտահերթ նիստի ընթացքում վերոնշյալ ակումբների վերաբերյալ հնարավոր է երկու սցենար։ Առաջինը՝ «Բավարիան», «Բորուսիան» և «Պորտուն», որոնք դուրս էին մնացել նախորդ փուլերից, հնարավոր է վերադառնան մրցաշար, և մյուս տարբերակով՝ հաղթանակը կարող է միանգամից շնորհվել ՊՍԺ-ին:

Տեղի ունեցող զարգացումներն իսկապես մտահոգիչ են և վտանգավոր։ Ֆուտբոլը կանգնած է փոշիացման վտանգի առաջ։ Եթե Սուպերլիգան կյանքի կոչվի, ապա ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ներքո անցկացվող մրցաշարերը ուղղակի կմղվեն երկրորդ պլան։ Նույն Չեմպիոնների լիգան կամ Եվրոպա լիգան կդառնան շարքային մրցաշարեր՝ չունենալով լայն լսարան և ֆինանսական հոսքեր։

Սուպերլիգայի ստեղծումը կարող է ծանր հարված հասցնել նաև հայկական ակումբներին։ Յուրաքանչյուր տարի հայկական 4 թիմերը ելույթ են ունենում եվրագավաթների խաղարկություններին մասնակցության համար՝ ստանալով նաև ֆինանսական աջակցություն ՈՒԵՖԱ-ից։ Եվրագավաթները մեր ակումբների մոտիվացիան են։ Ֆինանսական հոսքերի կտրուկ նվազելու պարագայում ՈՒԵՖԱ-ն հնարավորություն չի ունենա աջակցելու համեստ ակումբներին։ Կա հավանականություն, որ մոտ ապագայում հայկական որոշ ակումբներ ուղղակի կլուծարվեն։

Սուպերլիգան ծանր հարված կհասցնի նաև Եվրոպայի և աշխարհի առաջնություններին։ Մասնավորապես, համաշխարհային ֆուտբոլի աստղերին, որոնք ելույթ կունենան Սուպերլիգայի թոփ ակումբներում, չենք տեսնի այդ մրցաշարերում։ Կարճ ասած՝ Սուպերլիգան ֆուտբոլը կբաժանի երկու թևի, ինչպես, օրինակ, բռնցքամարտն է։ Գոյություն ունի բռնցքամարտ, որը քչերին է հետաքրքրում, և պրոֆեսիոնալ բռնցքամարտ՝ երկրպագուների միանգամայն լայն շրջանակներով և ֆինանսական հոսքերով։ ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն փորձում են հակազդել Սուպերլիգային, բայց հավանականությունը մեծ է, որ ֆինանսներն ու կապիտալիստական արժեքները հերթական հաղթանակը կտանեն մեծ սպորտում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում