Tuesday, 23 04 2024
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին

Անօրինական միգրացիայի կարգավորում․ Մինչև հունիսի 15-ը 61 հազար ՀՀ քաղաքացի ՌԴ-ից պետք է Հայաստան վերադառնա

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

ՌԴ պաշտոնյաների կողմից թվեր են ներկայացվել, որ ՌԴ-ում անօրինական բնակվող 61 հազար ՀՀ քաղաքացու Հայաստան են վերադարձնելու: Մենք ինչպիսի՞ հոսք ենք սպասում առաջիկա ամիսներին, և արդյոք ռուս պաշտոնյաները փորձե՞լ են Ձեզ հետ կապ հաստատել այս խնդրի հետ կապված:

– Սա ՌԴ-ում ներքին գործընթաց է, այսինքն՝ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր միգրացիոն քաղաքականությունը, իր միգրացիոն կանոնակարգը: Միակ դաշտը, որտեղ մեր երկրները համաձայնել են համատեղ իրականացնել միգրացիոն կարգավորում, աշխատանքային միգրացիային է առնչվում, որը ծածկում է ԵԱՏՄ-ի մասին համաձայնագիրը: ԵԱՏՄ երկրները ձևավորում են համատեղ աշխատուժի շուկա և, ըստ այդմ, փոխադարձաբար միմյանց երկրների քաղաքացիներից չեն պահանջում աշխատանքի համար թույլտվություն: Բայց այն, ինչ հիմա է տեղի ունենում Ռուսաստանում, աշխատանքային միգրացիային չի առնչվում, այլ առնչվում է անօրինական միգրացիայի կարգավորմանը: ՌԴ մեր գործընկերներն իրականացրել են իրենց ուսումնասիրությունները և պարզել են, թե յուրաքանչյուր երկրի քաղաքացիներից քանիսն են իրենց երկրի տարածքում գտնվում անօրինական կերպով, այսինքն՝ ՌԴ միգրացիոն օրենսդրության խախտմամբ: Այդ խախտումները կարող են տարբեր լինել, բայց իրենք հաշվարկել են, և այդ թիվը հրապարակել է ՌԴ ՆԳ նախարարությունը:

Այդուհանդերձ, այս խնդրով համատեղ քննարկումներ եղե՞լ են:

– Ինչ վերաբերում է համատեղ քննարկումներին, ապա որոշ ժամանակ առաջ տեղի է ունեցել ԱՊՀ երկրների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի հեռավար նիստը, որի ժամանակ այս հարցը քննարկվել է, և եկել ենք եզրահանգման, որ պետք է տարվի տեղեկացման, իրազեկման համապատասխան աշխատանք, որպեսզի քաղաքացիները, որոնք անօրինական կերպով են գտնվում ՌԴ-ում, լքեն այդ երկիրը, այնուհետև օրինական կերպով մուտք գործեն, եթե ցանկանում են կրկին մուտք գործել: Սրան զուգահեռ ՌԴ ՆԳ նախարարությունը օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ներկայացրել Պետական դումա, որը էականորեն խստացնում է միգրացիոն օրենսդրությունը: Փաթեթը դեռևս չի ընդունվել, բայց առաջիկայում ամենայն հավանականությամբ կընդունվի: Միակ աշխատանքը, որ մենք կարող ենք այս մասով իրականացնել, իրազեկումն է, որն արվում է:

Այսինքն՝ եթե այդ մարդիկ վերադառնան Հայաստան, մենք աշխատանք չունեցող քաղաքացիների խնդրի առջև՞ ենք կանգնելու:

– Պարտադիր չէ, որ նրանք լինեն աշխատանքային միգրանտներ: Նրանք անօրինական կերպով ՌԴ տարածքում գտնվողներ են: Այո, մեր միգրացիոն հոսքերի տրամաբանությունից ելնելով կարող ենք եզրակացնել, որ նրանց զգալի մասը կարող են լինել աշխատանքային միգրանտներ, բայց պարտադիր պայման չէ:

Սա լրացուցիչ դժգոհության ալիք չի՞  բարձրացնի Հայաստանում:

– Ես նմանատիպ վերլուծություններ չեմ կարող անել, դա ավելի շատ գուշակությունների դաշտից է:

Ամիսներ առաջ Գերմանիայից հայ միգրանտներին վերադարձնելու խնդիր էր ծառացած: Այսօր ո՞ր փուլում են այդ աշխատանքները, ո՞ր երկրներից այդ վտանգը դեռ կա, որ կարող են արտաքսումներ կամ վերադարձումներ լինել:

– Միգրացիոն քաղաքականության ոլորտում խստացումները ամբողջ աշխարհում են ընթանում: Գրեթե բոլոր տեղերում դա տեղի է ունենում: Հաշվի առնելով, ասենք, 2015-2016 թվականներին Եվրոպայում տեղի ունեցած միգրացիոն ճգնաժամը, մենք շատ ավելի խստացրինք միգրացիոն քաղաքականությունը, և եվրոպական բոլոր երկրներն էլ ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում փորձում են հետ ուղարկել անօրինական միգրանտներին: ՌԴ-ի հետ ևս մենք ունենք ռեադմիսիոն համաձայնագիր, և ՌԴ-ից ևս ստանում ենք քաղաքացիության ճշգրտման հայցեր: Որպեսզի հարցին պատասխանենք, պետք է տեսնենք, թե որտեղ են ուղղված մեր միգրացիոն հոսքերը: ԵՄ երկրներից հիմնականում դրանք Ֆրանսիան ու Գերմանիան են, իսկ ոչ ԵՄ անդամ երկրներից, բնականաբար, Ռուսաստանը: Սրանք են այն երկրները, որտեղից հիմնականում մեր քաղաքացիները վերադարձվում են:

ՌԴ-ից մեր քաղաքացիների վերադառնալու հետ կապված կոնկրետ ժամկետներ կա՞ն:

– Ռուսաստանի գործընկերները տեղեկացրել են, որ հունիսի 15-ն է վերջնաժամկետը: Այսինքն՝ մինչև հունիսի 15-ը մենք պետք է իրազեկման աշխատանքներ իրականացնենք, որպեսզի այնտեղ անօրինական գտնվող մեր քաղաքացիները վերադառնան, այնուհետև, եթե կրկին ցանկություն կա մեկնելու, արդեն նոր կանոններով, պահպանելով միգրացիոն օրենսդրության բոլոր պահանջները, կարողանան մեկնել: ԵԱՏՄ պայմանագրի 99-6-98-րդ հոդվածները կարգավորում են միայն աշխատանքային միգրանտների հատվածը, իսկ այն գործընթացը, որ հիմա է տեղի ունենում, այդ երկրում օրինական բնակության հիմքերի ապահովման գործընթացն է: Մեկը մյուսի հետ կապ ունեն, բայց ուղղակիորեն կապված չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում