Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել Ջերմուկ քաղաքում սպասվող ներդրումների վերաբերյալ:
– Շահումյան փողոցի բարեկարգում
– Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգում
– Ջրվեժի ճեմուղու բարեկարգում
– Ըմպելասրահի, ճեմուղիների և շուկայի բարեկարգում
– Եղնիկի դիտահրապարակի կառուցում
– Մաշտոցի փողոցի հիմնանորոգում
Աշխատանքները կիրականացվեն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակներում՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, Հայաստանի Կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսական միջոցներով։
Ծրագիրը համակարգում է Էկոնոմիկայի նախարարությունը: