Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Արցախում իրականացվող ականազերծման ծրագրերն Ադրբեջանը փորձել է միշտ արգելափակել. Սոս Ավետիսյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանն իր ելույթում ասել է.

«Տիկին նախագահող, շնորհակալություն, շնորհակալ եմ նաև տիկին Կովաչին՝ այս զեկույցի համար։ Ցավում եմ, որ Եվրոպայի Խորհրդում այս թեման դեռ ակտուալ է և մենք այս մասին խոսում ենք 1968 թվականից: Ըստ էության, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում տեղի ունեցածի վրա: Իմ գործընկեր պարոն Մարուքյանն արդեն Ձեզ ներկայացրեց Ադրբեջանում բացված «ռազմավարի պուրակը», և մենք այդտեղից պարզ հասկանում ենք, որ այս մարդկանց համար խաղաղությունը որևէ նշանակություն չունի։

Այս ելույթով նաև ցանկանում եմ առաջարկել, որ Ռասիզմի և անհանդուրժականության դեմ պայքարի հանձնախմբի իրավասություններն ընդլայվեն՝ որպես մշտադիտարկում իրականացնող խումբ, որպեսզի այն չսահմանափակվի միայն տարեկան զեկույցներով, այլև տրամադրի կոնկրետ դեպքերով զեկույցներ և կարծիքներ, երբ անդամ պետությունը, միջազգային իրավունքը կոպտագույն կերպով խախտելով, իրականացնում է ռասիստական և խտրական քաղաքականություն։ Հաննա Արենդտը չարության պարզունակության մասին արդեն իսկ ձևակերպել է, որ այն բխում է մտածել չկարողանալուց։

Ես կրկին ուզում եմ նշել որ այս «պուրակի» բացումն այսօրեական ուղեղի մթագման արդյունք չէ, այլ Ադրբեջանի ինստիտուցիոնալ մակարդակի հասցված այլատյացության քաղաքականության։ Նաև ցանկանում եմ շեշտել ադրբեջանցի կոլեգաների համար այն փաստը, երբ իրենց երկրի ղեկավարը հայերին անվանում է անհավատներ, շներ և այլն, դա ամենևին չի օժանդակում խաղաղության հաստատմանը: Ցանկանում եմ նշել, որ դեռևս 2016 թվականին Ռասիզմի և անհանդուրժականության դեմ պայքարի հանձնախմբի զեկույցներում ռասիզմի և անհանդուրժողականության մասին նշվել է: Նույն կերպ այս կառույցի այլ հանձնաժողովները նշել են Ադրբեջանի այլատյացության մասին։

Մի թեմայի էլ եմ ուզում անդրադառնալ: Մեր ադրբեջանցի գործընկերները փորձում են ինչ-որ ականների քարտեզի մասին խոսել՝ փորձելով մեր ուշադրությունը շեղել այն հիմնական թեմայից, որ իրենք ռազմագերիներ են պահում: Ուզում եմ նշել նաև, որ Ադրբեջանի ջանքերով է ԵԱՀԿ-ի գրասենյակը Հայաստանում փակվել, որը հումանիտար գործունեություն էր ծավալում: Ականազերծման ծրագրերը, որ Արցախում իրականացվել են, Ադրբեջանը փորձել է միշտ արգելակել, իսկ Հայաստանին երբեք պաշտոնապես չի դիմել՝ այդ քարտեզներն ստանալու համար: Այսինքն՝ այս ամենը հիմնական օրակարգից շեղելու փորձ է:

Որպես ժողովուրդ, որ 106 տարի առաջ ցեղասպանությունն է հաղթահարել, որը հիշատակելու ենք Ապրիլի 24-ին, լավ գիտենք խաղաղության գինը: Բայց մենք գիտենք, որ դա կարող է տեղի ունենալ մարդկային արժանապատվության և արդարության հիմքի վրա, իսկ դրա նախադրյալները մենք հիմա չենք տեսնում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում