Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մոսկվան չի ցանկանում, որ գերիների հարցը մեծ մասշտաբով քննարկվի ու լուծվի

Հայ ռազմագերիների, այլ գերեվարված և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի օրակարգում։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործդիր մարմնի անդամ Նարեկ Ներսիսյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռոբերտ Ղևոնդյանը և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

«Պետք է սպասենք, որ հնարավորինս մեծ արձագանք ստանա խնդիրը և միջազգային ավելի մեծ ճնշում լինի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Ռուսաստանի նկատմամբ: Զարմանալի չէ, որ Ռուսաստանի պատվիրակությունը, հիմնական մասով, դեմ քվեարկեց, սակայն հարցը ներառվեց լիագումար նիստի օրակարգում: Կարծում եմ՝ այդ ճնշումը ժամանակի ընթացքում պետք է որ որոշակի արդյունք տա, և կարողանանք գերիների հարցը լուծել ՀՀ շահերին համապատասխան: ԵԽԽՎ-ն կառույցներից մեկն է, որի միջոցով հնարավոր է ավելի լայն արձագանք գեներացնել այս հարցի վերաբերյալ,և որի միջոցով կարելի է միջազգային խաղացողներին շահադրդել, որ այդ ճնշումը տեղի ունենա»,-նշեց Ռոբերտ Ղևոնդյանը:

Կա տեղեկատվություն, որ ՌԴ պատվիրակության անդամներից 5-ը դեմ է քվեարկել, 7-ը ձեռնպահ՝ հայ ռազմագերիների և գերեվարված անձանց հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ քվեարկության ժամանակ: Նարեկ Ներսիսյանի դիտարկմամբ՝ եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, ապա դա կլինի տարօրինակ քվեարկություն: «Դեմ են քվեարկել թուրքական, ադրբեջանական և ռուսական պատվիրակությունները: Հարց է՝ ինչո՞ւ չպետք է ԵԽԽՎ ինստիտուտը օգտագործվի այդ հարցի լուծման համար, երբ որ Մինսկի խմբի համանախագահությունն էլ կապ ունի այդ կառույցի հետ: Երևի կան նաև որոշակի շահեր՝ կապված Ուկրաինայի սահմանին սրացումների հետ: ՌԴ-ն փորձում է մեղմացնել Թուրքիայի ճնշումը Ղրիմի հարցում»,- նշեց Ներսիսյանը: Նրա դիտարկմամբ՝ ԵԽԽՎ-ում ՌԴ-ի նման քվեարկությունը եղել է Թուրքիայի և Ադրբեջանի խնդրանքով:

Արմեն Մարտիրոսյանը հարց բարձրացրեց, թե ինչու Հայաստանը ուղիղ չի բանակցում թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ. «Ինչու չենք խոսում Թուրքիայի և Ադրբեջանի հետ և ինքներս մեր հարցերն առաջ տանում, չէ՞ որ ամեն միջնորդ իր շահն ունի»:

«Մոսկվան չի ցանկանում, որ գերիների հարցը մեծ մասշտաբով քննարկվի ու լուծվի»,- ընդգծեց Ռ. Ղևոնդյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում