Tuesday, 19 03 2024
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Երիտասարդ կինն ու տղամարդը կասկածվում են «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ․ նրանք կալանավորվել են
Ստոլտենբեգից հետո, Ստոլտենբերգից առաջ
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն
Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
Ստոլտենբերգը ժամանեց Երևան
Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան

Հիմա էլ եմ ասում՝ հաղթում էինք․ միտումնավոր պարտության տանելու խնդիր է դրվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, գնդապետ Ռազմիկ Պետրոսյանը:

Մեր զրույցի առիթը ստեղծել է ձեր մարտական գործընկերոջ, Արցախի ՊԲ նախկին հրամանատարի հարցազրույցը. Սամվել Բաբայանը խոսել է արցախյան 44-օրյա պատերազմի մասին: Պատերազմի մասին գեներալի ասածներն ավելի շատ պարզությո՞ւն են բերում, թե՞ նոր հարցեր են ծնում:

– Բոլորիս հայտնի է, որ Սամվել Բաբայանը պատահական զինվորական չէ, նա Արցախյան առաջին պատերազմում բանակի առաջին հրամանատարն է եղել, իսկ վերջին պատերազմի ժամանակ, լինելով անվտանգության խորհրդի նախագահ, բնականաբար շատ իրազեկված է… Իհարկե, նրա պարզաբանումների մեջ նաև ճշգրտելու խնդիրներ կան, բայց ես կարող եմ ասել, որ ամբողջությամբ վստահում եմ Բաբայանին, մարդ, որն իր էությամբ զինվորական է, մարդ, որի ամենագլխավոր խնդիրն է եղել ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի պաշտպանությունը: Ես կոչ կանեի նաև մյուս մարտական ընկերներին, որ իրենք ևս իրենց իմացածի մասին անպայման բարձրաձայնեն, որովհետև մեր ազգաբնակչության համար կարևոր է ճշգրիտ իմանալ՝ ինչ է եղել իրականում: Լինելով առաջնագծում՝ հյուսիսային ուղղության վրա, և ամեն վայրկյան ունեցած իմ ինֆորմացիայով՝ մենք նման վախճան չպիտի ունենայինք՝ պատերազմի ելքի առումով…

Քաղաքական շարժառիթներից ելնելով՝ ներկայացնում են, որ իշխանությունները փորձում էին Ս. Սարգսյանի թողած դիրքերը հետ վերցնել: Բաբայանի խոսքերով հիմնավորվեց, որ ընդհանրապես Լելե Թեփեի մասին խոսք չի եղել, խոսքը Քենդ Հորադիզի մասին է եղել, եթե այդ օպերացիան կայանար, Լելե Թեփեն թիկունքում էր մնալու: Ինչո՞ւ չի կայացել այդ օպերացիան, դա արդեն զինվորական, մարտավարական կազմակերպվածության խնդիր է:

Ի՞նչ անել այն ինֆորմացիայի հետ, որ այդ օպերացիան կայացել է և մեծ թվով զոհեր ենք տվել:

– Զինվորական գործի մեջ կարևոր է համագործակցությունը զորքերի զորամիավորումների միջև: Չեն կարող ստորաբաժանումների թերությունները չազդել ընդհանուր մարտավարության վրա: Բաբայանի ներկայացրածից ես հասկացա, որ եղել են ստորաբաժանումներ, որոնք հրաժարվել են կատարել իրենց խնդիրները: Այստեղ ինչ-որ բաներ են կատարվել, որոնք քննության առարկա են… Այն, ինչի մասին բարձրաձայնեց գեներալը, խորհելու տեղիք է տալիս, բանակի հետ կապված խորքային քննության անհրաժեշտություն կա։

Եթե մենք շատ զոհեր ենք տվել մի ճակատում, դա հրամանատարությա՞ն թերության հետևանք է:

– Դա կարող է լինել և՛ վախի, թյուրիմացության, վատ կազմակերպվածության խնդիր, և՛ կարող է լինել նաև (ցավով ու զգուշավորությամբ եմ նշում) դավաճանության խնդիր…

Եկեք պատասխանենք գլխավոր հարցին. մեր պարտությունների (հատկապես այն ուղղություններում, որտեղ շատ վիճելի է, հիմա խոսում են Շուշիի, Հադրութի, Լելե Թեփեի ուղղության մասին) առեղծվածային պատմության մեջ մարդկային գործո՞նն է դեր կատարել, թե՞ զենքզինամթերք չունենալը, վատ կառավարումը:

– Միշտ անմեղության կանխավարկածի գործոնը նկատի եմ ունենում, քանի որ ես հարավում չեմ եղել, չգիտեմ՝ հիմնական պատճառը որն է, բայց ինչքանով որ ինֆորմացված եմ՝ կապ ունենալով մեր ազատամարտիկ ընկերների հետ, մարդիկ նույնիսկ տեղյակ չեն եղել՝ որտեղ են, այո՛, այդտեղ մենք ունեցել ենք հիմնականում զինվորական անկազմակերպվածության խնդիր: Կառավարման մասին է խոսքը, դասակի, ջոկի կամ առանձին ջոկատների հրամանատարների խնդիրները դնենք մի կողմ, ընդհանուր ֆրոնտի կազմակերպման խնդիր կար, այդպես էլ չերևաց, թե այդ ճակատի կառավարումը ով է իրականացնում, որովհետև եթե առանձին կամավորական ջոկատներ կամ ՄՈԲ-ը, կամ ստորաբաժանումներ ուղարկվում էին, հրամանատարն ասում էր՝ այս պահից սկսած դուք որոշեք՝ ինչ եք անելու, և նրանք փախչում էին: Կարդում ենք համացանցում զինվորների գրածները, գերիների հետ եմ խոսել և այլն, մարդիկ պատմություններ են պատմում, որոնց մասին խորհելու խնդիր կա, կարելի է ասել՝ կանխամտածված պարտության տանելու խնդիր է եղել: Այ հենց սա է, որ պետք է բացահայտենք:

Այդ կասկածը ձեր մեջ էլ կա:

– Իհարկե, իմ կասկածը ամբողջությամբ հիմնավորված է, որովհետև մենք երբեք հաղթանակին այսքան մոտ չենք եղել… Ես էլ եմ ասել, որ հաղթում ենք, ես հիմա էլ եմ ասում, որ մենք հաղթում էինք, ամենաշատ զորքեր մենք ունեցել ենք հարավում, եթե հյուսիսում ընդամենը երկու պաշտպանական շրջան է եղել, հարավում 4-5 Արցախի պաշտպանական բանակի ստորաբաժանումներն էին՝ չհաշված ՄՈԲ-ի 70%-ը: Մեր տարածության վրա հակառակորդին մանևրելու հնարավորություն չենք տվել… արկերով, հրետանիով հակառակորդի երկու բրիգադ ամբողջությամբ կազմաքանդել ենք, այս ամբողջը կատարվել է կազմակերպված մարտ վարելու արդյունքում, նույնը կարելի էր հարավում անել։

Բաբայանը առաջին քայլն արեց, խոսեց, հիմա թող դրանից հետևություն անեն, մենք ընդունենք այդ կծիկի քանդման առաջին հնարավորությունը և հենց այդտեղից էլ սկսենք:

Բաբայանին արդեն սկսել է հակադարձել գեներալների այն խումբը, որ այդ կարծիքը չի կիսում: Բայց եղել է մի բան, որն իրականությունն է, ո՞վ կարող է ասել մեզ, թե որն է այդ իրականությունը:

– Այ հենց այդ հակադրությունների մեջ մարդիկ կլինեն, ականատեսներ, որ կլսեն երկու կողմին էլ, և որը ճիշտ կլինի, նրա կողքն էլ կհավաքվեն առաջնագծից եկած զինվորներն ու սպաները:

Հիմա քաղաքական իշխանությունը չի կարող միջամտե՞լ և ասել՝ ոչ, դա ինձ է վնասում:

– Քաղաքական իշխանության միջամտելու անհրաժեշտություն չկա, սա ավելի շատ լինելու է առաջնագծում մարտավարություն իրականացրած ստորաբաժանումների, բանակի բարձր սպայական կազմի ու նաև այնտեղ կռված ազատամարտիկ- հրամանատարների ու բանակում ծառայած զինվորների, ինչու չէ նաև քրեական- իրավական միջամտությամբ: Բոլորս գիտենք՝ այսօր մեր իրավական դաշտը ինչ վիճակում է, բայց ես հույս ունեմ, որ բոլորի մոտ կա այնքան հայրենասիրություն, որ այս հարցի շուրջ օբյեկտիվ կլինեն, որովհետև այս հարցի բացահայտումը ամեն զինվորի արյան կաթիլի հարցն է ճշտելու, սա շատ կարևոր է մեզ համար, այնպես որ այստեղ քաղաքականության խնդիր չի կարող լինել:

Չի կարող լինել, բայց շատ մեծ է հավանականությունը, որ նախընտրական օրակարգը հենց պատերազմի թեմայով կընթանա:

– Դե, ես չէի ուզենա, որ այնպես լիներ, մենք բոլորս պետք է քաղաքական տիրույթից դուրս պահենք այս խնդիրը, որովհետև քաղաքական դաշտում սա դառնալու է այն, ինչ մենք ունեցել ենք միշտ, քաղաքական հարթությունում ճշմարտությունը թաքցվելու է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում